Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Ցուցադրվել Է «Լազուրե ափ» ֆիլմի թրեյլերը՝ Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի մասնակցությամբ

Ցուցադրվել Է «Լազուրե ափ» ֆիլմի թրեյլերը՝ Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: You Tube-ում հայտնվել Է «Լազուրե ափ» ժապավենի առաջին թրեյլերը, որում գլխավոր դերերը խաղում են Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը: Դերասանուհին հանդես Է եկել նաեւ որպես ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կինոնկարը պատմում Է նախկին պարուհու եւ գրողի մասին, որոնք Ֆրանսիայում ճամփորդում են 1970-ական թվականներին: Ընտանեկան զույգի մոտ տարաձայնություններ են ծագում, եւ նրանք սկսում են միմյանցից հեռանալ: Սակայն քաղաքներից մեկում նորապսակների հետ ծանոթությունը զույգին հարկադրում Է վերագնահատել իրենց հարաբերությունները:

Ֆիլմում խաղացել են նաեւ Մելանի Լորանը, Մելվիլ Պուպոն, Նիլս Արեստրուպը եւ Ռիշար Բորենժեն: Ժապավենն ստեղծելիս հեղինակներին ոգեշնչել Է 1960-70-ական թվականների եվրոպական կինոյի եւ թատրոնի կլասիկան:

«Լազուրե ափի» ռելիզը նշանակված Է նոյեմբերի 13-ին: Ռուսաստանում ֆիլմը կցուցադրվի 2016 թվականի հունվարի 1-ին:

Այս կինոնկարից առաջ Ջոլին որպես ռեժիսոր աշխատել Է «Մեղրի եւ արյան հողերը» եւ «Անկոտրումը» ժապավենների վրա:

Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը միասին Էկրանին չԷին հայտնվում «Միստր եւ միսիս Սմիթները» ֆիլմից հետո, որի նկարահանումների ժամանակ 2004 թվականին սկսվեց նրանց սիրավեպը: Զույգն ամուսնացել Է 2014 թվականի օգոստոսի 23-ին եւ դաստիարակում Է վեց երեխաների, որոնցից չորսը որդեգրվածներ են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am