Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Համաշխարհային հանրակցությունը չի խստացնի Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները. Օբամա

Համաշխարհային հանրակցությունը չի խստացնի Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները. 
Օբամա

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային հանրակցությունը չի խստացնի Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները՝ տեղի տալով ԱՄՆ-ի Կոնգրեսի ճնշմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 5-ին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման:

«Եվրոպայում եւ Ասիայում մեր մերձավոր դաշնակիցները, ու մանավանդ Չինաստանը կամ Ռուսաստանը, անտարակույս, չեն պատրաստվում գոյություն ունեցող պատժամիջոցները խստացնել եւս 5, 10, 15 տարով՝ ենթարկվելով Կոնգրեսի թելադրանքին»,- նշել է Օբաման՝ Վաշինգտոնում ելույթ ունենալով Ամերիկյան համալսարանում:

Օբամայի կարծիքով՝ «նրանք, ովքեր ասում են, թե մենք կարող ենք պարզապես հրաժարվել այդ գործարքից եւ պաշտպանել պատժամիջոցները, պարզապես ցանկալին իրականության տեղ են ընդունում»: «Մեր դիրքերի ամրապնդման փոխարեն, ինչպես ոմանք են կարծում, գործարքը պաշտպանելուց Կոնգրեսի հրաժարվելը կխարխլի Թեհրանի նկատմամբ բազմակողմ պատժամիջոցների ռեժիմը»,- հավելել է ԱՄՆ-ի նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am