Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Ռոբերտ Դաունի Կրտսերը, Forbes-ի վարկածով, ճանաչվել ամենաբարձր վարձատրվող դերասանը

Ռոբերտ Դաունի Կրտսերը, Forbes-ի վարկածով, ճանաչվել ամենաբարձր վարձատրվող 
դերասանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռոբերտ Դաունի Կրտսերը, ամերիկյան Forbes հանդեսի վարկածով, երրորդ անգամ գլխավորել Է ամենաբարձր վարձատրվող դերասանների ցուցակը: 2014 թվականի հունիսից ի վեր նա շուրջ 80 միլիոն դոլար Է վաստակել «Վրիժառուները. Ալտրոնի դարաշրջանը» (Avengers: Age of Ultron) ֆիլմի հաջող վարձույթի շնորհիվ:  

Երկրորդ տեղում Է չինացի դերասան Ջեկի Չանը, ում կարողությունն ավելացել Է 50 միլիոն դոլարով: Եռյակը եզրափակում Է Վին Դիզելը՝ 47 մլն դոլարով, որը նա ստացել Է «Ֆորսաժ-7»-ի (Furious 7) նկարահանումներին մասնակցելու համար:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, վարկանիշի առաջին տասնյակում են հայտնվել նաեւ Բրեդլի Քուփերը (41,5 միլիոն դոլար), Ադամ Սենդլերը (41 միլիոն դոլար) եւ Թոմ Քրուզը (40 միլիոն դոլար):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am