Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արարատի մարզում արտադրվել է ավելի քան 35 հազար տոննա ծիրան

Արարատի մարզում արտադրվել է ավելի քան 35 հազար տոննա ծիրան

ԱՐՏԱՇԱՏ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզում այս տարի արտադրվել է ավելի քան 35 հազար տոննա ծիրան: Հուլիսի վերջի տվյալներով` շուրջ 1500 տոննա մթերել են մարզի գործարանները: Ամենից շատ մթերումն իրականացրել են երեք գործարաններ. «Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանը մթերել է 550 տ ծիրան, Պռոշյանի կոնյակի գործարանի Այգավանի մասնաճյուղը` 260 տ եւ «Վեդի Ալկո» ՓԲԸ-ն` 420 տոննա: Մթերումն իրականացվել է 60 դրամով:

Բացի ներքին շուկայում սպառումից եւ գործարանների կողմից մթերումից, 8400 տոննա ծիրան է սպառվել նաեւ սառնարանային տնտեսությունների միջոցով: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում  Արարատի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանն ասաց, որ վերջին տարբերակով մթերում է իրականացվել տարբեր գներով` սեզոնի սկզբում 1500 դրամով, ապա սակագիրնը նվազել է` հասնելով 300-ի:

Մարզում ամենից շատ ծիրան է արտադրվել 2013 թվականին` 40 հազար տոննա: Նախորդ տարի ցրտահարությունը ոչնչացրեց ծիրանի բերքը դեռեւս ծաղկի շրջանում: Իսկ այս տարի մայիսի երկրորդ տասնօրյակում մարզում մի քանի անգամ տեղացած կարկուտը փչացրեց ծիրանի ողջ բերքի 20 տոկոսը` ազդելով ապրանքային տեսքի վրա: Կարկուտի հետեւանքով ոչնչացած ծիրանի քանակը չնչին է:

Սառնարանային տնտեսությունների կողմից մարզից արտահանվել է նաեւ 50 տոննա վաղահաս դեղձ:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am