Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Մեկնարկել է Համահայկական հայագիտական 7-րդ օլիմպիադան

Մեկնարկել է Համահայկական հայագիտական 7-րդ օլիմպիադան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աղվերանում մեկնարկել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպվող Համահայկական հայագիտական 7-րդ օլիմպիադան, որը կավարտվի հուլիսի 27-ին:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, օլիմպիադային մասնակցում են 100 պատվիրակներ Հայաստանից, Արցախից և 7 սփյուռքահայ գաղթօջախներից: 

Այս օրերին 14-18 տարեկան  շուրջ 80  հայ պատանիներ և աղջիկներ  իրենց գիտելիքներով մրցելու են հայոց լեզվի, հայ գրականության, պատմության, մշակույթի պատմության ոլորտներում: Առանձին անցկացվելու է հայ եկեղեցու պատմության մրցույթ:

Մասնակիցները պետք  է կարողանան դրսևորել գիտելիքներ բոլոր ոլորտներից՝ ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր հարցման ժամանակ: Բացի հիմնական  մրցույթից, նախատեսված են նաև հայկական երգի և ասմունքի մրցույթներ, ինչպես նաև ուսուցողական և ժամանցային միջոցառումներ, այցելություններ պատմամշակութային վայրեր:

Համահայկական հայագիտական օլիմպիադան անցկացվում է երկու տարին մեկ անգամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am