Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վոլոդյա Ֆրանգուլյանը և Լևան Բերյանիձեն հաղթեցին Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարում

Վոլոդյա Ֆրանգուլյանը և Լևան Բերյանիձեն հաղթեցին Ստեփան Սարգսյանի անվան 
մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Միկա» մարզադաշտում ավարտվեց Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշմարտի 20-րդ հոբելյանական միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչներ, գերծանր քաշային Լևան Բերյանիձեն և 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը դարձան չեմպիոններ:

Մրցումային երկրորդ օրը 61 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարում Հայաստանի ներկայացուցիչներից Գոռ Թորոյանը և Տարոն Դումոյանը մրցում էին միմյանց հետ: Առավել ուժեղ գտնվեց Թորոսյանը և արժանացավ բրոնզե մեդալի: Իսկ ոսկե մեդալի համար պայքարում էր Վոլոդյա Ֆրանգուլյանը, ով առավելության հասավ Ռուսաստանի ներկայացուցիչ, ազգությամբ հայ Գևորգ Տերտերյանի նկատմամբ:

70 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի կազմում բրոնզե մեդալի արժանացավ Լևոն Հովհաննիսյանը, իսկ չեմպիոն դարձավ Եվգենի Զերբաևը` Ռուսաստանից:

86 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց Հայաստանի ներկայացուցիչ Մուսա Մուրթազալիևը, իսկ հաղթող դարձավ Իրանի ներկայացուցիչ Ալիրեզա Կարիմի:   

Գերծանր քաշային կարգում (125 կգ) Հայաստանի համար մեդալ նվաճեց Լևան Բերյանիձեն. նա գերազանցեց վրացի Դավիթ Մոդզամանաշվիլիին, իսկ նույն քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց Վահե Սիմոնյանը:

Նախօրեին կայացած գոտեմարտերում չեմպիոններ դարձան Վլադիմիր Կինջեգաշվիլին (57 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Դավիթ Տայլորը (74 կգ), Մոհամայի Մոհամադյանը (97 կգ):

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Ստեփան Սարգսյանի անվան մեծահասակների ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարն անցկացվում է 20-րդ անգամ: Հոբելյանական մրցաշարը տեղի է ունենում Երևանի «Միկա» մարզադահլիճում: Մրցաշարին մասնակցում են 15 երկրների պատվիրակություններ` Հայաստանից, Վրաստանից, Իրանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Հունաստանից, Սերբիայից, Մակեդոնիայից, Բելառուսից, Ուկրաինայից, Ղազախստանից, Կիրգիզիայից և Ուզբեկստանից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am