Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Տիգրան Մանսուրյանը երաժշտասերների հետ հանդիպմանը ներկայացրել է Կոմիտասի կյանքն ու ստեղծագործությունը

Տիգրան Մանսուրյանը երաժշտասերների հետ հանդիպմանը ներկայացրել է Կոմիտասի կյանքն ու 
ստեղծագործությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասը պետք է լիներ կատարյալ, որպեսզի հիմք դառնար մի ամբողջ կոմպոզիտորական դպրոցի: Նման կերպ հուլիսի 18-ին Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում նկարագրելով Կոմիտասի կարճատև, սակայն հսկայածավալ աշխատանքը՝ երաժշտասերների հետ հանդիպմանը Կոմիտասին բնութագրեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

«Արմենպրես»-ը ներկայացնում է դրվագներ կայացած հանդիպումից, որի ողջ ընթացքում տարբեր սերնդների ներկայացուցիչներով լեցուն դահլիճը փորձում էր բաց չթողնել Կոմիտասի մասին Մանսուրյանի որևէ բառը:

«Կոմիտասը այն հեռահար նետի պես է, որ իր արմատները հասցնում է մինչև հեթանոսական շրջանի հայ երաժշտությունը: Նա հիմնում էր մի մասնագիտություն, որի անունը իրեն չի ուզում վերագրել՝ կոմպոզիտորություն»,- կարծիք հայտնեց Տիգրան Մանսուրյանը:

Նրա խոսքով՝ Կոմիտասն իր հետ կապված այդ մասնագիտական եզրը չի գործածել, նա չի ասել կամ գրել, որ կոմպոզիտոր է: «Նա ծայրահեղ առաքինության և պարկեշտության արտահայտություն է:  Եղել են մարդիկ, ովքեր իրենց արվեստի բնագավառում մեծագույն հաջողությունների հասնելուց հետո էլ խուսափել են իրենց մասնագիտական անունը շեշտելուց, ինչպես օրինակ Ֆոլկները»,- ասաց Մանսուրյանը:

«Կոմիտասը բանահավաք էր, մանկավարժ, խմբավար, երգիչ, հասարակական գործիչ, հոգևորական, եկեղեցու ամբողջ հարստությունը իր մեջ ընդգրկող երաժիշտ: Այն տարիներին, երբ նա ծավալում է իր գործունեությունը, արժանացած էր մեծագույն գնահատակնքի»,- շեշտեց մաեստրո Մանսուրյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am