Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Իրաքում ահաբեկիչներից երկու շրջաններ են ազատագրվել

 Իրաքում ահաբեկիչներից երկու շրջաններ են ազատագրվել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան ուժերն Անբարի ազատագրման գործողությունների շրջանակներում հուլիսի 16-ին երկու շրջաններ են ազատագրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, իրաքյան միասնական ուժերն ազատագրել են Մամալ Սալջ շրջանը, որը գտնվում է Անբարի նահանգի արևելյան հատվածում: Բախումների ժամանակ ութ ահաբեկիչներ են սպանվել, որոնց թվում երկու մահապարտ-ահաբեկիչներ, ոչնչացվել են երեք փոխադրամիջոցներ:

Ազատագրվել է Մուհամիդա գյուղը, որը գտնվում է Ֆալլուջայի հյուսիսում. սպանվել են 15 ահաբեկիչներ:

Իրաքի ներքին գործերի նախարարության տեղեկություններով՝ Անբար նահանգի արևմուտքում 70-ից ավելի ահաբեկիչներ, այդ թվում երկու ղեկավարներ են սպանվել իրաքյան օդուժի հարվածների հետևանքով:

Ավելի վաղ՝ հուլիսի 13-ին, իրաքյան բանակի ղեկավարությունը հայտարարել է Անբար նահանգի ազատագրման ռազմական գործողությունների մեկնարկի մասին: Իրաքի պաշտպանության նախարարի խոսնակ Յահյա ազ Զուբեյդին նշել է, որ ազատագրման գործողությունները սկսվել են հուլիսի 13-ի առավոտյան՝ ավելացնելով, որ զինված ուժերը, ազգային կամավորական ջոկատները, ոստիկանությունը, Անբարի ցեղախմբերը միասնական պայքարում են «Իսլամական պետության» դեմ:

ԻՊ-ի վերահսկողության տակ է գտնվում նահանգի 80 տոկոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am