Պուտինը հանդես Է եկել Եվրասիան աշխարհաքաղաքական խաղերի համար դաշտ վերածելու դեմ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տարածությունում պետք Է խաղաղություն տիրի, այն չպետք Է լինի աշխարհաքաղաքական խաղերի դաշտ: Այս մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հայտարարել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը BRICS-ի գագաթնաժողովի եւ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցների պատվիրակությունների ղեկավարների պատվին կայացած պաշտոնական ընդունելության ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մեզ համար դա (Եվրասիական տարածությունը) շախմատի տախտակ չԷ, դաշտ չԷ աշխարհաքաղաքական խաղերի համար: Դա մեր տունն Է, եւ մենք բոլորս միասին ցանկանում ենք, որ այդ տանն իշխի խաղաղությունը, բարօրությունը, որ այնտեղ տեղ չլինեն ծայրահեղականության եւ ուրիշների հաշվին իրենց շահերն ապահովելու փորձերի համար»,- հայտարարել Է Ռուսաստանի ղեկավարը:
Ռուսաստանը, Պուտինի խոսքով՝ կհամագործակցի BRICS-ի եւ Շանհայի համագործակցության կազմակերպության գործընկերների հետ՝ Եվրասիայի անվտանգության ապահովման համար:
Լուսանկարը` AP
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում