Արցախ

Կազարնովսկայան չի զղջում Ադրբեջանի սեւ ցուցակում հայտնվելու համար

2 րոպեի ընթերցում

Կազարնովսկայան չի զղջում Ադրբեջանի սեւ ցուցակում հայտնվելու համար

ՄՈՍԿՎԱ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս հայտնի օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան, ում Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են անցանկալի անձ Արցախի այցելությունից հետո, հայտարարել է, որ երջանիկ է ընդգրկվել մի ցուցակում, որտեղ կա նաեւ աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի անունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Dni.ru-ն, երգչուհին նշել է, որ ինքը չի տխրում այն փաստից, որ այլեւս չի կարող մեկնել Ադրբեջան:

«Մոնսերատ Կաբալյեի հետ նույն ցուցակում եմ եւ ես դրա համար հպարտ եմ: Լեռնային Ղարաբաղը հրաշալի վայր է, որտեղ ես տարել եմ երիտասարդների: Ես չեմ անհանգստանում: Քանի դեռ աշխարհում կա ագրեսիա, խաղաղություն չի լինի: Այնտեղ` Ղարաբաղում, մարդիկ տրամադրված են խաղաղության առանց պատերազմի, երեխաների ծնունդով»,- երգչուհու խոսքերն է մեջբերել «Русская служба новостей» ռադիոկայանի կայքը:

Հուլիսի 6-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց, համաձայն որի` Լյուբով Կազարնովսկայան ընդգրկվում է ԱԳՆ-ի սեւ ցուցակում առանց իրենց հետ համաձայնության Արցախ այցելության համար: Երկու տարի առաջ այդ ցանկում հայտնվեց նաեւ մեկ այլ աշխարհահռչակ երգչուհի Մոնսերատ Կաբալյեն, Արցախ այցելության այնտեղ համերգներ տալու եւ Արցախի իշխանությունների հետ հանդիպման համար: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի սեւ ցուցակում 300 մարդ կա: Նրանք համաշխարհային հռչակ վայելող մտավորականներ են, քաղաքական գործիչներ, պատգամավորներ, ովքեր ժամանել են Արցախ: Կազարնովսկայան ԼՂՀ է այցելել նախորդ շաբաթ: Այնտեղ նա վարպետության դասեր է ունեցել Արցախի պատանի երաժիշտների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում