Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Թուրքիան չի պատրաստվում ներխուժել Սիրիա. Դավութօղլու

Թուրքիան չի պատրաստվում ներխուժել Սիրիա. Դավութօղլու

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան ամրապնդում է Սիրիայի հետ սահմանը, սակայն, մտադրություն չունի մոտ ապագայում ռազմական գործողություններ սկսել այդ երկրում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական Kanal 7 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:

Հղում կատարելով ռազմական աղբյուրներին, թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին Սիրիայի սահմանային շրջաններում անվտանգության գոտի ստեղծելու եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում վերջին շաբաթներին հաջողության հասած սիրիացի քրդերի դիրքերի ուժեղացում թույլ չտալու նպատակով թուրքական կառավարության կողմից ռազմական գործողությունների պլան մաշկվելու մասին: Այս շաբաթ Թուրքիան սիրական սահման լրացուցիչ հարյուրավոր զրահատեխնիկա եւ զինծառայողների կոնտինգենտ է ուղարկել:

«Դա ճիշտ է, որ մենք նախազգուշական միջոցներ ենք ձեռնարկել, որպեսզի պաշտպանենք մեր սահմանը: Եթե հակառակ կողմից մեր անվտանգության համար սպառնալիքներ ստեղծվեն, համապատասխան հրաման կտրվի: Բայց ոչ ոք թող չկարծի, թե Թուրքիան կներխուժի Սիրիա վաղը կամ էլ մոտ ապագայում», -ասել է Դավութօղլուն:

Թուրքիան երկյուղում է Սիրիայի հյուսիսում իր սահմանների մոտ քրդական նոր ինքնավարություն ստեղծվելու հավանականությունից, ինչի համար տարբեր պատրվակներով ամեն կերպ ջանում է կասեցնել այդ գործընթացը: Անկարան ավելի վաղ Արեւմուտքից խնդրել էր թույլ տալ իր սահմանին մոտ Սիրիայի տարածքում մինչեւ 30 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել` այնտեղ տեղակայելով իր զինված ուժերի ստորաբաժանումները, ինչին միջազգային հանրությունը չի համաձայնվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am