Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Օսիպյանը հույս ունի, որ ցուցարարները սեփական նախաձեռնությամբ կբացեն Բաղրամյան պողոտան

Օսիպյանը հույս ունի, որ ցուցարարները սեփական նախաձեռնությամբ կբացեն 
Բաղրամյան պողոտան

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հույս ունի, որ Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիները սեփական նախաձեռնությամբ կհեռացնեն աղբամանները և կբացեն պողոտան: Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում, պատախսանելով հարցին՝ ինչո՞ւ ոստիիկանությունը չի ցրում Բաղրայան պողոտայում շարունակվող բողոքի ակցիան և ինչի՞ է սպասում, Վալերի Օսիպյանը հույս հայտնեց, որ բողոքի ակցիայի մասնակիցներն իրավագիտակից քաղաքացիներ են և սեփական նախաձեռնությամբ կբացեն փողոցը: «Ես այն կարծիքին եմ, որ նրանք, ի վերջո, լավ քայլ կանեն և կբացեն փողոցը, իսկ եթե դա չանեն, և երբ գա պահը, մենք կվերականգնենք հասարակական կարգը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Օսիպյանը:

Հարցին, թե ինչպես է վերաբերում այն հանգամանքին, որ ոստիկանն անհիմն տեղը հարվածում է քաղաքացիներին, Օսիպյանը պատասխանեց, որ եթե իրականում կա նման դեպք, ապա տվյալ ոստիկանը պետք է ենթարկվի պատասխանատվության: Դիտարկմանն ի պատասխան, թե հունիսի 23-ին, երբ ոստիկանությունը ցրել է նստացույցը, եղել են նման դեպքեր, Երևանի փոխոստիկանապետն ասաց. «Ոստիկանությունն արդեն 10 օր է՝ կրկնում է՝ կա նշանակված ծառայողական քննություն, ուսումնասիրվում են նյութերը, և ես ձեզ վստահեցնում եմ, որ կան մարդիկ, ովքեր կենթարկվեն պատասխանատվության»:

Հարցին, որ եթե ոստիկանությունը ցուցարարերից պահանջում է ազատել Բաղրամյան պողոտան, որտե՞ղ նրանք կարող են շարունակել իրենց ակցիան, Օսիպյանը պատասխանեց, որ դա իրենք պետք է ընտրեն, սակայն դա չպետք է լինի երթևեկելի վայր: «Կարող են ընտրել պուրակներ, ինչու ոչ՝ նաև Ազատության հրապարակը: Վերջին հաշվով, ցանկացած պահի կարող են վերադառնալ Բաղրամյան պողոտա: Այնպես չէ, որ նրանք գնան Բաղրամյան պողոտան, այն արգելափակվելու է»,- նշեց Օսիպյանը՝ հավելելով, որ Ազատության հրապարակ տեղափոխվելու դեպքում էլ ճիշտ կլինի, որ համապատասխան թույլտվություն ստանան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am