Գևորգ Ղազարյանը պաշտոնապես լքել է «Կերկիրա»-ն
14:33, 2 Հուլիս 2015
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամ Գևորգ Ղազարյանը հեռացել է հունական «Կերկիրա» ակումբից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է հունական ակումբը: Ղազարյանի պայմանագիրը «Կերկիրա»-ի հետ լրանում էր հունիսի 30-ին, և թիմը նոր պայմանագիր չի առաջարկել ֆուտբոլիստին:
Գևորգ Ղազարյանն արդեն ավարտված մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է հունական մեկ այլ ակումբում` «Օլիմպիակոս»-ում, իսկ երկրորդ շրջանը` «Կերկիրա»-ում: Հայ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքված են մի շարք ռուսական և ղազախական ակումբներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում