Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ՌԴ-ի վարկից որևէ լումա էլեկտրաէներգիայի թանկացման բեռի փոխհատուցմանը չի ուղղվելու. Արա Նազարյան

 ՌԴ-ի վարկից որևէ լումա էլեկտրաէներգիայի թանկացման բեռի 
փոխհատուցմանը չի ուղղվելու. Արա Նազարյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼՒՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրվելիք 200 միլիոն դոլարի չափով պետական արտահանման  վարկից որևէ լումա չի ուղղվելու էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հետևանքով առաջացող բեռի փոխհատուցմանը: Այս մասին ՀՀ կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրված «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի հարցին: «Ես արդեն ասացի, որ 200 միլիոն դոլարի չափով պետական արտահանման վարկն օգտագործվելու է ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման ֆինանսավորման համար: Այսինքն այս գումարով կարելի է ձեռք բերել միայն ռազմական նշանակության արտադրանք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նազարյանը:

Փոխնախարարը վստահեցրեց, որ ոչ միայն այս վարկային համաձայնագրով նախատեսված գումարներից, այլ ընդհանրապես պաշտպանության նախարարության բյուջեից որևէ լումա չի կարող ուղղվել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման փոխհատուցմանը: «Ես ձեզ վստահեցնում եմ, որ հենց այդպես է լինելու, որովհետև ընդհանուր մարտահրավերները մեզ նման բան չեն կարող թույլ տալ»,- ասաց փոխնախարարը:

ԱԺ-ն քննարկում է ՀՀ կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրված «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը: Համաձայնագրով նախատեսվում է, որ ՌԴ-ն Հայաստանին 200 միլիոն դոլարի չափով պետական արտահանման վարկ կտրամադրի՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման ֆինանսավորման համար:

Մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ հիշյալ վարկային միջոցների մի մասով ՀՀ կառավարությունը նախատեսում է փոխհատուցել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հետևանքով առաջացող բեռը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am