Ջեբ Բուշը տվյալներ Է հայտնել իր ֆինանսների մասին, նրա կարողությունը գերազանցում Է 19 մլն դոլարը
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը, որը հավակնում Է Հանրապետական կուսակցությունից առաջադրվել որպես ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, հունիսի 30-ին տվյալներ Է հայտնել վերջին 33 տարում իր հարկային մասհանումների վերաբերյալ: Ինչպես նշում են տեղական զանգվածային լրատվամիջոցները, այդ նյութերից հետեւում Է, որ քաղաքական գործչի կարողությունը 19 միլիոն դոլարից մինչեւ 22 միլիոն դոլարի սահմաններում Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Բուշի համար եկամուտների հիմնական աղբյուր են դարձել ներդրումային գործունեությունը, ինչպես նաեւ հրապարակային ելույթները, դրանց համար առավելագույն վարձատրությունը կարող Է հասնել 75 հազար դոլարի: Ինչպես նշել Է CNN հեռուստաընկերությունը, ավելի վաղ նախագահի թեկնածուներից ոչ մեկն իր հարկերի մասին տվյալներ չի հայտնել այդքան երկար ժամկետում:
Լուսանկարը` AP
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում