Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել 137 հազար միգրանտներ. ՄԱԿ
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա առաջին վեց ամսում Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել 137 հազար միգրանտներ ու փախստականներ՝ 83 տոկոսով ավելի, քան անցած տարվա համապատասխան ժամանակաշրջանում, երբ այդ թիվը կազմում Էր 75 հազար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս տվյալները ներկայացված են ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության զեկույցում, որը հուլիսի 1-ին հրապարակվել Է Ժնեւում:
Դրա կազմողները կանխատեսում են, որ հուլիս-դեկտեմբերին հարկ Է սպասել միգրանտների ու փախստականների ներհոսքի «Էլ ավելի զգալի ավելացում», հատկապես ամռան ամիսներին:
Ծովով Հունաստան եւ Իտալիա ժամանողների մեկ երրորդը սիրացիներն են: Նրանց թվում քիչ չեն նաեւ Աֆղանստանի եւ Էրիթրեայի քաղաքացիները: Ինչպես ընդգծում են ՄԱԿ-ի վարչությունում, այդ երկրներից ժամանած «գրեթե բոլորը» կարող են փախստականի կարգավիճակ կամ պաշտպանության այլ ձեւեր ակնկալել Եվրոպայում: Փորձագետների գնահատումների համաձայն՝ Միջերկրական ծովով միգրացիայի արեւելյան երթուղին՝ Թուրքիայից Հունաստան, այժմ ավելի մեծ ժողովրդականություն Է վայելում, քան «կենտրոնական ուղին»՝ Աֆրիկայից Իտալիա:
Քանի որ Հունաստանի «ենթակառուցվածքը սահմանափակ Է՝ ունենալով ընդունման համար մինչեւ 2 հազար տեղ», փախստականներից ու միգրանտներից շատերը «շարունակում են ճամփորդությունը Մակեդոնիայով, Սերբիայով եւ Հունգարիայով»: Ներկայում օրական Հունաստանից Մակեդոնիա Է ժամանում միջինը հազար մարդ այն դեպքում, երբ մի քանի շաբաթ առաջ այդ թիվը հինգ անգամ փոքր Էր:
ՄԱԿ-ի վարչության զեկույցում նշվում Է, որ Միջերկրական ծովում նավաբեկություների հետեւանքով խեղդված ու անհետ կորած միգրանտների ու փախստականների թիվը բարձրակետին Է հասել ապրիլին՝ 1308: Մայիսին գրանցվել Է 68 նման դեպք, հունիսին՝ 12, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում