Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

ՖԿՀՊ-ում մեկնարկեց Լայպցիգի համալսարանի սպորտային մենեջմենթի սեմինարը


ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում մեկնարկեց  Գերմանիայի Դաշնային Հանրապետության Լայպցիգի համալսարանի մասնագետների կողմից կազմակերպված «Սպորտային մենեջմենթ» թեմայով տասնօրյա սեմինարը: «Մենք պայմանավորվածություն ունենք Լայպցիգի համալսարանի, մասնավորապես սպորտային գիտության ամբիոնի հետ համագործակցությունը խթանելու վերաբերյալ: Այդ պատճառով խորացնելու ենք բոլոր սպորտային ուղղությունները: Մենք սպորտային մենեջմենթում դեռ նոր առաջին քայլերն ենք անում»,-նման կարծիք հայտնեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ով ներկա էր սեմինարի բացմանը:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Լայպցիգի համալսարանի մասնագետներից Դանիել Էկերտ Լինդհամերը մեծ ակնկալիքներ ունի հայաստանյան սեմինարից: «Նախաձեռնության գաղափարը ելնում է այն մտքից, որ մենք սովորում ենք մեր ամբողջ կյանքի ընթացքում: Նմանատիպ հավաքների միջոցով մենք հնարավորություն ենք տալիս համալսարանն ավարտած մասնագետներին չհեռանալ մասնագիտությունից: Սպորտային մենեջմենթի սեմինարի հիմնական խնդիրն այն է, թե ինչպես կարելի է սպորտը ևս լավ կազմակերպել»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Լինդհամերը:

«Եթե ամբողջ աշխարհում սպորտը մեծ թափ է հավաքում, ապա պետք կարողանանք ճիշտ կառավարելու և կազմակերպել այն: Եթե կա սպորտային շուկա, որտեղ պետք է գնանք և մտնենք, ապա մեզ պետք են որակյալ մասնագետներ: Նմանատիպ սեմինարների միջոցով հիմք ենք դնում մասնագետների ստեղծմանը»,-ասաց Ֆիզիկական կուլտուրայի պատմության և մենեջմենթի ամբիոնի վարիչ Անահիտ Հարությունյանը:

Գերմանական համալսարանի կողմից կազմակերպված սեմիաները կանցկացվի ոչ միայն Երևանում, այլ նաև դասընթացներ կլինեն Ծաղկաձորում, Սևանում և Դիլիջանում: Իսկ ահա հաջորդ տարի ՖԿՀՊ-ում կբացվի Հայաստանում առաջին սպորտային մենեջմենթի ամբիոնը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ