Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Չեխիայի ԱԳ նախարարը մարդկության պարտքն է համարում հիշել Հայոց ցեղասպանության մասին

Չեխիայի ԱԳ նախարարը մարդկության պարտքն է համարում հիշել Հայոց 
ցեղասպանության մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի արտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Չեխ նախարարին Ծեծեռնակաբարդ ուղեկցում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ` Լյուբոմիր Զաորալեկը շրջեց թանգարանում, գրառում կատարեց թանգարանի պատվո հյուրերի հուշամատյանում, որից հետո ծաղկեպսակ զետեղեց անմար կրակի մոտ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լուբոմիր Զաորալեկը հուշահամալիրի այգում տնկեց եղևնի` «Ի հիշատակ հայ ժողովրդի որդիների ու դուստրերի ողբերգական մահվան»:

Հայոց ցեղասպանության թանգարան այցելությունից հետո լրագրողների հետ զրույցում Չեխիայի ԱԳ նախարարը կիսվեց իր տպավորություններով. «Ես խորապես տպավորված եմ, քանի որ այն շատ սարսափելի պատմություն է: Շատ կարևոր է, որ այն չմոռացվի, դա ոչ միայն անցյալ է, պատմություն, այլև վերաբերում է ներկային: Մենք պետք է խոսենք դրա մասին, մենք պետք է հիշենք այդ իրադարձությունն ու ողբերգությունը: Մեր պարտքն է անընդհատ հիշել այն»:

Իսկ հարցին ի պատասխան, թե երբ Չեխիայի Հանրապետությունը կմիանա այն երկրներին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը` նշեց. «Չեխիայի Հանրապետությունը պարբերաբար հիշատակել է այս իրադարձությունը: Ես գիտեմ նաև, որ մեր արտաքին հարաբերությունների հանձնաժողովը (խորհրդարանի-խմբ.) հռչակագիր է ընդունել Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաև մեր նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ պաշտոնապես իր դիրքորոշումն է հայտնել այդ մասին: Մեր երկիրը կշարունակի հետամուտ լինել այս հարցին և վառ պահել հիշատակը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am