Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Սեպտեմբեր

Էջմիածնում բացվել է Շուշիին նվիրված ցուցահանդես


ԷՋՄԻԱԾԻՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էջմիածնի Հայ միասնության խաչ կազմակերպության պատկերասրահում բացվել է «Շուշիից- Շուշի» խորագիր կրող լուսանկարչական ցուցահանդես, որը ներկայացնում է Շուշին ազատագրումից մինչեւ մեր օրերը: «Արմենպրես»-ի  փոխանցմամբ, ցուցահանդեսին ներկայացված են հայտնի լուսանկարիչներ Հակոբ Բերբերյանի, Զավեն Խաչիկյանի, Ռուբեն Մանգասարյանի (հետահայաց), Տիգրան Մանգասարյանի, Աշոտ Մուրադյանի և Մաքս Սիվասլյանի բացառիկ ֆոտոշարքերը:

«Այս նախագծի նպատակն է լուսանկարների միջոցով մեկ անգամ ևս վերհիշել ու հատկապես նոր սերնդին ներկայացնել այն փառահեղ ճանապարհը, որն անցել են մեր հերոսները՝ ազատագրելով Շուշին։ Սա նախևառաջ հարգանքի տուրք և խոնարհում է՝ Արցախյան պատերազմով անցած յուրաքանչյուր զինվորի առաջ։ Լուսանկարչական վավերագրության միջոցով փորձում ենք անցնել հաղթանակած տարիների միջով․ ինչպիսի՞ն էր 92թ. Շուշին , ինչպիսին` այսօրվա Շուշին»,- ցուցահանդեսի բացմանն ասել է ART PR (Ատ ՓիԱր) ընկերության տնօրեն Գայանե Դավթյանը: Վերոնշյալ ընկերությունը նույն ցուցադրությունը կազմակերպել է նաեւ Շուշիում, որը բավական լայն արձագանք է գտել:

Ցուցահանդեսը  Հայ միասնության խաչում կշարունակվի մինչև հունիսի 22-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ