Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հայաստանը դառնում է ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրելի ուղղություններից մեկը

Հայաստանը դառնում է ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրելի  
ուղղություններից մեկը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար դառնում է հանգստի նախընտրելի ուղղություններից մեկը: Այս մասին «Տուրիզմը Հայաստանում. խնդիրներ և հեռանկարներ» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջ-քննարկմանը հայտնեց Ռուսաստանի տուրինդուստրիայի միության մամուլի քարտուղար Իրինա Տյուրինան: «Հայաստանը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար հետզհետե դառնում է հագստի ամենալավ և նախընտրելի ուղղություններից: Այդ ամենը պայմանավորված է մի շարք նախադրյալների առկայությամբ. Հայաստանի և Ռուսաստանի միջև գործում է առանց վիզաների ռեժիմ, Հայաստանում Ռուսաստանի հետ համեմատ բավական մատչելի գներ են, Հայաստանում բնությունը հրաշալի է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նա և հավելեց, որ, 2013 թվականի համեմատ 2014 թվականին տուրիզմի նպատակով Ռուսաստանից Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը ավելացել է 13 տոկոսով:

Անդրադառնալով  ռուս զբոսաշրջիկների հոսքը Հայաստան ավելացնելու խնդրին`Իրինա Տյուրինան առանձնացրեց մի շարք հարցեր: «Եթե Հայաստանի կառավարությունը ցանկանում է տարեցտարի ավելացնել ռուսաստանցի զբոսաշրջիկների հոսքը, ապա պետք է անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների շնորհիվ թույլատրել Ռուսաստանի քաղաքացիներին Ձեր երկիր մուտք գործել ՌԴ ներքին անձնագրերով, ինչը հետագայում հնարավորություն կընձեռի Հայաստանին ընդունել տարեկան ավելի քան մեկ միլիոն ռուս տուրիստների»,- շեշտեց Տյուրինան` նկատելով, որ Հայաստան գալու ինքնաթիռի տոմսերը շատ թանկ են, ինչը լուրջ խոչընդոտներ է ստեղծում զբոսաշրջության զարգացման համար:

Travel.ru պորտալի գլխավոր խմբագիր Մարիա Պուզակովան նույնպես շեշտեց, որ վերջին տարիներին ռուս զբոսաշրջիկների շրջանում Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն աճել է: «Ես երբևէ որևէ վատ կարծիք կամ մեկնաբանություն չեմ լսել Հայաստան այցելած մեր զբոսաշրջիկներից: Բացի այդ, մեր կայքում Հայաստանի  հյուրանոցներում տեղեր ամրագրելու համար համապատասխան տեղեկատվության ստանալու դիմելիությունը հինգ անգամ աճել է: Չնայած այդ դրական միտումներին, պետք է նշեմ, որ Ռուսաստանում Հայաստանի մասին շատ քիչ  տեղեկատվություն կա, և առկա է Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն գովազդելու անհրաժեշտությունը»,- հավելեց բանախոսը:

Իր հերթին Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանն իր ռուս գործընկերների բարձրացված հարցերին լուծում տալու համար առաջարկեց 2016 թվականը հայտարարել Հայաստանում ռուսական տուրիզմի տարի: «Մենք պետք է վերադարձնենք ռուսաստանցի զբոսաշրջիկներին Հայաստան, և դրա համար մենք պետք է բարձրացնենք Հայաստանի և Ռուսաստանի տուրօպերատորների պատասխանատվությունը: Այդ առումով շատ կարևոր է զարգացնել կազմակերպված տուրիզմի մշակույթը (այսինքն` ոչ անհատական), և եթե մենք դա անենք, ապա ՌԴ ավիաընկերությունների տնօրենները պատրաստ են ավելի նվազեցնել տոմսերի գները»,- նշեց նա:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am