Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Թուրքիայոմ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իշխող կուսակցության վարկանիշն ընկնում է

Թուրքիայոմ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իշխող 
կուսակցության վարկանիշն ընկնում է

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Թուրքիայում անցկացվող հարցումները շարունակում են ցույց տալ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) օգտին ձայների նվազման միտումը:

 Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Թարաֆ» պարբերականը հրապարակել է KONDA հետազոտական կենտրոնի տվյալները` կապված հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ:

Եթե ապրիլին անցկացված հետազոտության ժամանակ ԱԶԿ-ի օգտին տրված ձայները կազմում էին 42,9 տոկոս, ապա վերջին տվյալներով վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորած կուսակցության վարկանիշն ընկել է, և հարցվողների միայն 40,5 տոկոսն է համաձայնել քվեարկել ԱԶԿ օգտին:

Ըստ KONDA-ի կատարած ուսումնասիրության` ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության ձայները 26,2 տոկոսից ավելացել են` հասնելով 28,8-ի: Թեպետ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության քվեները պակասել են, սակայն այս կուսակցությունն ըստ նախնական հարցման կարողացել է անցնել 10 տոկոս ընտրական շեմը` ստանալով ձայների 11,5 տոկոսը: Ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունը ստացել է հարցվողների ձայների 14,4 տոկոսը:

Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները կմեկնարկեն հունիսի 7-ին: Երկրի ներսում ընտրություններին կմասնակցի 53 միլիոն 765 հազար 231 մարդ, իսկ արտասահմանում` 2 միլիոն 867 հազար 658: Ընտրություններում ներգրավված են 20 կուսակցություն, պատգամավորության 165 անկախ թեկնածու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am