Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Թուրք հանքափորներին ստիպում են մասնակցել Դավութօղլուի հանրահավաքներին

Թուրք հանքափորներին ստիպում են մասնակցել Դավութօղլուի 
հանրահավաքներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը թուրք հանքափորներին ստիպում է մասնակցել իր կազմակերպած միտինգներին` հակառակ դեպքում սպառնալով թողնել առանց աշխատանքի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, այս մասին հայտնել է ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունից Մանիսայի պատգամավոր Էրքան Աքչայը:

Նա տեղեկացրել է, որ նախքան մայիսի 24-ին Մանիսայում նախատեսված վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հանրահավաքը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ներկայացուցիչներից մեկն այցելել է Մանիսայի Սոմա շրջան և կարգադրել բոլոր հանքափորներին ներկա գտնվել հանրահավաքին: «Սա առաջին դեպքը չէ: Հանքափորներին մշտապես սպառնում են` ասելով. «Եթե ԱԶԿ-ն չհաղթի, անգործ կմնաք»,- հայտնել է Աքչայը:

Նա հիշեցրել է շուրջ մեկ տարի առաջ Սոմայի ածխահանքում տեղի ունեցած մեծ վթարը, որին զոհ էին գնացել 301 հանքափոր` նշելով, որ կատարվածի մեղավորության մեծ բաժինը հենց իշխանությունների վրա է գտնվում: Աքչայն արձանագրել է նաև, որ կատարվածից հետո խոստացված փոխհատուցումը մինչ օրս դեռ չի վճարվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am