Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Թուրք գյուղապետերից սպառնալիքով պահանջում են քվեարկել իշխող կուսակցության օգտին

Թուրք գյուղապետերից սպառնալիքով պահանջում են քվեարկել իշխող 
կուսակցության օգտին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Թուրքիայում իշխող կուսակցության կողմից քվեներ ստանալուն ուղղված ապօրինի քայլերը շարունակվում են: Հայտնի է դարձել, որ Վանի Սարայ գավառի ղեկավարը հանձնարարել է բոլոր գյուղապետերին քվեարկել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության օգտին:  Նա սպառնացել է, որ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության օգտին քվեարկելու դեպքում գյուղապետերը կհեռացվեն իրենց պաշտոններից:

Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Այս տեղեկությունը խստորեն զայրացրել է Վանի քաղաքապետ Հաթիջե Չոբանին, ով Սարայ գավառի ղեկավարին կոչ է արել պաշտոնավարել հանուն պետության: «Պարտականություններդ կատարիր, դու «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգի կամ գավառի ղեկավարը չես: Այս ժողովրդի հարկերից ես աշխատավարձ ստանում: Քո գործը չէ ժողովրդի կողմից ընտրված գյուղապետերին սպառնալը: Տեղդ իմացի՚ր»,- ասել է Չոբանը:

Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները կմեկնարկեն հունիսի 7-ին: Երկրի ներսում ընտրություններին կմասնակցի 53 միլիոն 765 հազար 231 մարդ, իսկ արտասահմանում` 2 միլիոն 867 հազար 658: Ընտրություններում ներգրավված են 20 կուսակցություն, պատգամավորության 165 անկախ թեկնածու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am