Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Բրիտանացի իրավաբանը Ցեղասպանությունը մեթոդաբանորեն կազմակերպված հանցագործություն է համարում

Բրիտանացի իրավաբանը Ցեղասպանությունը մեթոդաբանորեն կազմակերպված  
հանցագործություն է համարում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահվան երթի «ամենադասական» օրինակը տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործության հանրագիտարան»-ում լույս տեսած հոդվածում գրել է Լոնդոնի «Միդլսեքս» համալսարանի իրավաբանության պրոֆեսոր և իրավագիտության բաժնի ղեկավար Ջոշուա Կաստելինոն: Նրա աշխատության` Հայոց ցեղասպանությանն առնչվող հատվածը տեղ է գտել ՀՀ ԱԳՆ հրապարակած հատուկ հավելվածում, որում տեղ են գտել Մեծ եղեռնի վերաբերյալ օտարերկրյա պատմաբանների գիտական գնահատականներն ու մեկնաբանությունները:

«Պատմական փաստերը վկայում են, որ մահվան երթը մեթոդաբանորեն կազմակերպված և համակարգված կերպով իրականացված էր, այն ակնհայտ մտադրված ցեղասպանություն էր, որին կարողացան հասնել տարբեր միջոցներով` ներառյալ վայրագ սպանությունները, դանդաղ սովամահությունը և ջրազրկումը, վնասվածքների և ուժասպառության պատճառով մահը: Ենթադրվում է, որ այս ցեղասպանությունը պատասխանատու է մեկ ու կես միլիոն հայերի սպանության համար: Թեպետ դժվար է հստակեցնել այն մարդկանց թիվը, ովքեր անհետացան մահվան երթում, այն  պայմանները, որոնցում աքսորված հայերը մահացան, կատարվածը վերածում է համամարդկային պատմության առանձնացող դրվագներից մեկի անգամ իրենց առանձնահատուկ դաժանությամբ և վայրագությամբ աչքի ընկնող երթերի թվում»,- նշել է Ջոշուա Կաստելինոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am