Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ադանայում Թուրքիայի նախագահին չի թույլատրվել հանրահավաք անցկացնել

Ադանայում Թուրքիայի նախագահին չի
      թույլատրվել հանրահավաք անցկացնել

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին չի թույլատրվել հունիսին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների առնչությամբ մայիսի 29-ին հանրահավաք անցկացնել Ադանա քաղաքի գլխավոր հրապարակում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Սոզչու» թերթը, Ադանայի Սեյհանի շրջանի թիվ 1 ընտրական հանձնաժողովը մերժել է նախագահի կողմից հանրահավաք անցկացնելու մասին Ադանայի նահանգապետարանի պաշտոնական դիմումը: Ընտրական հանձնաժողովը մերժումը հիմնավորել է նրանով, որ այդ օրը հիշյալ հրապարակում պետք է հանրահավաք անցկացնի Դողու Փերինչեքի «Վաթան» կուսակցությունը:

Ադանայի` ընդդիմադիր Ազգայնական կուսակցության անդամ քաղաքապետ Հուսեին Սոզլուն էլ հայտնել է, որ Սահմանադրության համաձայն` Թուրքիայի նախագահը պետք է անկողմնակալ լինի: «Նախընտրական շրջանում Ադանայում նախագահի հանրահավաք անցկացնելը կստվերի նրա անկողմնակալությունը: Եթե նա Ադանա ժամանի ընտրություններից հետո, մենք նրան կդիվամորենք շատ ջերմ», -ասել է Սոզլուն:

Թուրքիայի նախագահ Էրդողանը, ոտնահարելով երկրի Սահմանադրությունը, հունիսի 7-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների առնչությամբ տարբեր քաղաքներում մասնակցում է նախընտրական քարոզչական հանրավաքներին: Ընդդիմությունը մեղադրում է Էրդողանին` անկողմնակալությունը կորցնելու եւ իշխող կուսակցության օգտին քարոզչություն տանելու մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am