Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Թուրքիայում կոռուպցիոն սկանդալի մասնակից նախկին նախարարը կնշանակվի Էրդողանի խորհրդական

Թուրքիայում կոռուպցիոն սկանդալի  մասնակից նախկին նախարարը   կնշանակվի 
Էրդողանի խորհրդական

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին անօրինակությունների եւ կաշառք վերցնելու մեղադրանքով հարկադրաբար պաշտոնաթող արված՝ Թուրքիայի Եվրամիության հարցերով նախկին նախարար Էգեմեն Բաղըշը մոտ օրերս կնշանակվի այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Միլլեթ գազեթեսի» թերթը:

Բաղըշը Թուրքիայում մեծ աղմուկ հանած կոռուպցիոն սկանդալին մասնակից 4 նախարարներից մեկն է, ովքեր հրաժարական էին տվել այն ժամանակ երկրի վարչապետ Էրդողանի պահանջով: Բաղըշը, ով Էրդողանի մերձավորն է, մասնավորապես, կասկածվում էր 1,5 մլն դոլար կաշառքի դիմաց իրանցի մի գործարարի համար թուրքական անձնագիր «դասավորելու» մեջ: Սակայն, հետագայում Էրդողանին հաջողվեց «ծածկել» նախարարների եւ իր որդու, դստեր ու փեսայի մասնակցությամբ միլիարդավոր դոլարների հասնող կաշառակերության այդ խայտառակ գործը, որից հետո Թուրքիայի խորհրդարանի որոշմամբ` Բաղըշը խուսափեց պատասխանատվությունից:

Թերթը նշում է, որ Բաղըշը կնշանակվի Էրդողանի խորհրդական Եվրոպայի եւ արտաքին քաղաքականության հարցերով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am