Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը աջակցում է Հայոց ցեղասպանությունը ճանաչած Դեմիրթաշի կուսակցությանը

Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը աջակցում է Հայոց ցեղասպանությունը 
ճանաչած 
Դեմիրթաշի կուսակցությանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը (EAFJD) հայտնել է, որ հունիսի 7-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին աջակցելու է քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Բրյուսելի գրասենյակից Եվրոպայում բնակվող թուրքերին Հայ Դատի հանձնախումբը կոչ է արել քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչած Սելահաթթին Դեմիրթաշի գլխավորած կուսակցության օգտին: «Հավատում ենք, որ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն առաջատար ուժ է Թուրքիայի ժողովուրդների մայրենի լեզվի, մշակույթի, կրոնի համար տարվող պայքարում»,- նշել են Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի անդամները` հայտնելով, որ աջակցում են քրդական կուսակցության կողմից առաջադրված հայ թեկնածուներին:

Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները կմեկնարկեն հունիսի 7-ին: Երկրի ներսում ընտրություններին կմասնակցի 53 միլիոն 765 հազար 231 մարդ, իսկ արտասահմանում` 2 միլիոն 867 հազար 658: Ընտրություններում ներգրավված են 20 կուսակցություն, պատգամավորության 165 անկախ թեկնածու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am