Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» օրենքի 
փոփոխությունների նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրենքի նախագծին կողմ քվեարկեցին 100, դեմ՝ 1. ձեռնպահ՝ 10 պատգամավոր:

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նա հայտնեց, որ ԲՀԿ-ն կարևորում է ներկայացված նախագիծը և կողմ է քվեարկելու: «Մենք կողմ ենք քվեարկելու, սակայն երեկ մենք քննարկում ենք ունեցել մեր ընդդիմադիր այլ գործընկերների հետ և պատրաստվում ենք առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում ներկայացնել մեր առաջարկները»,- ասաց Զոհրաբյանը:

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ հայտնեց, որ ՕԵԿ-ը ձեռնպահ է քվեարկելու: Նա ընդգծեց, որ օրենքի նախագծի քննարկման ժամանակ իրենք ներկայացրել են մի շարք առաջարկներ, իսկ հիմնական զեկուցողը խոստացել է հաշվի առնել այդ առաջարկները: «Մենք ձեռնպահ կքվեարկենք այս ընթացքում և կհետևենք, թե երկրորդ ընթերցման ռեժիմում որքանով կընդունվեն մեր առաջարկները, որից հետո էլ արդեն ավելի կհստակեցնենք մեր դիրքորոշումը»,- նշեց Մարգարյանը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ հայտնեց, որ իրենք ձեռնպահ են քվեարկելու ներկայացված նախագծին. խմբակցության վերջնական դիրքորոշումը հստակ կլինի համապատասխան  քննարկումներից հետո:

«Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրել է ԱԺ ՀՅԴ խմբակցությունը: Օրենքի նախագծով առաջարկվող հիմնական  փոփոխությունները վերաբերում են հանրաքվեին մասնակցող անձանց ցուցակների կազմմանը, հրապարակմանը, տեղամասային հանձնաժողովների ձևավորման ժամկետներին, դիտորդական առաքելություն իրականացնողների իրավունքների իրացման համար պայմանների ապահովմանը, հանրաքվեի արդյունքների հրապարակմանը եւ հանրաքվեի դրված նախագիծն ընդունված լինելու դեպքում դրա ուժի մեջ մտնելուն, հանրաքվեի դնելիք նախագծին կողմ կամ դեմ արտահայտվողների համար հավասար պայմանների ապահովմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am