Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Լոմոնոսովի անվան ՄՊՀ-ի երևանյան մասնաճյուղը հայտարարել է ընդունելություն


ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղը հայտարարել է 2015-2016 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրով ընդունելություն: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, ընդունելությունը կիրականացվի մրցութային կարգով, երկու քննությունների արդյունքների հիման վրա (ռուսաց լեզու/փոխադրություն/ և մասնագիտական առարկա), հետևյալ մասնագիտություններով՝ Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա, Իրավագիտություն, Լրագրություն, Միջազգային հարաբերություններ,  Լեզվաբանություն: 

Միասնական պետական քննությունների արդյունքները հաշվի չեն առնվում: 

Բակալավրի որակավորման կրթական ծրագրի ուսման տևողությունը 4 տարի է:
Համալսարան կարող են դիմել միջնակարգ (լրիվ), միջին մասնագիտական կրթությամբ ՀՀ և օտարերկրյա քաղաքացիները` առանց տարիքային սահմանափակման: 

Շրջանավարտները կստանան Մ.Վ.Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի դիպլոմ: 

Փաստաթղթերն ընդունվում են 2015 թվականի հունիսի 25-ից մինչև հուլիսի 10-ը ներառյալ: Ընդունելության քննությունները կանցկացվեն 2015 թվականի հուլիսի 12-ից մինչև 24-ը ներառյալ: 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ