Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Թուրքիան փորձում է Մուրսիին ազատել մահապատժից

Թուրքիան փորձում է Մուրսիին ազատել մահապատժից

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարան մտադիր է օգտագործել բոլոր միջազգային մեխանիզմները, որպեսզի հասնի Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի մահապատժի վճռի չեղարկմանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի Նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը:

«Մենք խորհրդակցություններ ենք անցկացնում Սաուդյան Արաբիայի, Քաթարի եւ Պարսից ծոցի այլ երկրների հետ, մտադիր ենք հարցը լուծելու համար դիմել միջազգային հանրությանը, այդ թվում` ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովին»,- հայտարարել է Քալընը` մեկնաբանելով Կահիրեի դատարանի կողմից Մուրսիին մահապատաժի ենթարկելու դատավճիռը:

Նա հավելել է, որ Մուրսիի մահապատիժը կարող է քաոսի վերածել մերձավորարեւելյան տարածաշրջանը:

2013 թվականի հուլիսին Եգիպտոսի բանակը՝ «Մահմեդական եղբայրներ» ծայրահեղ ազգայնական շարժման իշխանության մեջ գտնվելով պայմանավորված ժողովրդական դժգոհության ֆոնին, Մուրսիին հեռացրել է իշխանությունից եւ երկրում անցումային ժամանակաշրջան հայտարարել: Մուրսիի կողմնակիցները նրան պետության ղեկին վերադարձնելու պահանջով բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացրել: Բողոքներին հետեւած անկարգությունների եւ բախումների արդյունքում զոհվել են հարյուրավոր եգիպտոսցիներ: Նախկին նախագահին աջակից բազմաթիվ ակտվիստներ, ինչպես նաեւ պետության նախկին ղեկավարն` ինքը, հայտնվել են ճաղերի հետեւում:

Թուրք-եգիպտական հարաբերությունները վատացել են Մուրսիի պաշտոնանկումից եւ դրան հետեւած արյունալի բախումներից հետո: Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն դատապարտել էր պաշտոնանկ արված նախագահի կողմնակցիների դեմ եգիպտացի զինվորականների գործողությունները: Թուրքիան եւ Եգիպտոսը 2013 թվականի օգոստոսին խորհրդատվությունների համար հետ են կանչել իրենց դեսպաններին, որից հետո Եգիպտոսը թուրք դեսպանին անցանկալի անձ է հայտարարել, իսկ Թուրքիան` եգիպտացի դեսպանին:

2015 թվականի մայիսի 16-ին Կահիրեի դատարանը մահապատժի նախնական վճիռ է կայացրել Մուրսիի եւ մյուս կասկածյալների նկատմամբ, որոնց մեղադրել է պետական դավաճանության, լրտեսության եւ բանտից փախուստի դիմելու, 2011 թվականի սկզբին զանգվածային ժողովրդական հուզումների օրերին իրավապահ ուժերի վրա հարձակումներ կազմակերպելու մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am