Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Իշխող հանրապետականները ևս մտահոգ են էլեկտրաէներգիայի թանկացմամբ

Իշխող հանրապետականները ևս մտահոգ են էլեկտրաէներգիայի թանկացմամբ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է, որ էլեկտրաէներգիայի թանկացումը մտահոգում և անհանգստացնում է Հայաստանի իշխանություններին: Ազգային ժողովի նիստի ընթացքում, անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ ոչ իշխանական պատգամավորների մտահոգություններին, Վահրամ Բաղդասարյանը ընդդիմադիր պատգամավորներին կոչ արեց տպավորություն չստեղծլ, թե իշխանություններն այդ հարցով մտահոգված չեն, քանի որ իրենք են ձևավորել կառավարություն և առաջին հերթին իրենք են անհանգստացած այդ խնդրով:

«Ես կարծում եմ, որ դա մեր բոլորի խնդիրն է: Բոլորս էլ մտահոգված ենք այդ հարցով, բոլորիս խնդիրն է հասկանալ, թե ինչ հիմնավորմամբ են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտ ներկայացրել: Սա ոչ միայն ձեր, այլև բոլորիս խնդիրն է: Չենք թողնելու, որ ինչ-որ մեկը փորձի հարստանալ մեր ժողովրդի հաշվին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Բաղդասարյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը նաև հայտնեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ 4000- էջանոց հայտ է ստացել, և նրան ժամանակ է պետք այն ուսումնասիրելու և քննարկումներ սկսելու համար: «Ես այսօր զրուցել եմ Հանրային ծառայությունները կագավորող հանձնաժողովի նախագահի հետ՝ էլեկտրաէներգիայի թանկացումը քննարկելու համար նրան Հանրապետական խմբակցություն հրավիրելու հարցով: Նա ինձ հայտնեց, որ թանկացման վերաբերյալ 4000-էջանոց հայտ են ստացել, որն ուսումնասիրելու համար ժամանակ է հարկավոր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բաղդասարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am