Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ԱԺ-ում մթնոլորտը թեժ է. Հեղինե Բիշարյանը 20 րոպե ընդմիջում վերցրեց

ԱԺ-ում մթնոլորտը թեժ է. Հեղինե Բիշարյանը 20 րոպե ընդմիջում վերցրեց

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը 20 րոպեով ընդմիջել է աշխատանքը: Խորհրդարանի աշխատանքը 20 րոպե ընդմիջելու առաջարկով հանդես եկավ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Ազգային ժողովի նիստը մեկնարկել է  թեժ մթնոլորտում: Ոչ իշխանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներին հետաքրքրում էր էլեկտրաէներգիայի թանկացման հարցը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, պատասխանելով ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցին, խոստացավ էլեկտրաԷնեգրայի թանկացման հարցով խորհրդարանական լսումներ հրավիրել: Այնքուհետև վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցող բոլոր պատգամավորները կրկին անդրադառնում էին էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացմանը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատգամավորներին հորդորեց նույն հարցի վերաբերյալ հարցեր չտալ և խոսել միայն ԱԺ քառօրյայի օրակարգի վերաբերյալ: Պատգամավորները, սակայն, մեկը մյուսի հետևից վարման կարգի վերաբերյալ ելույթի իրավունք էին խնդրում և անդրադառում էին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի թանկացման հարցը պետք է քննարկվի ԱԺ լիագումար նիստում: Նա հայտնեց, որ իրենք ձևաթուղթ են նախապատրաստել և պատրաստվում են ԱԺ լիագումար նիստում արտահերթ կարգով քննարկման ներկայացնել այդ հարցը: Գալուստ Սահակյանն անջատեց Լևոն Զուրաբյանի խոսափողը՝ հորդորելով այդ մասին խոսել, երբ կլինեն բավականաչափ ստորագրությունները:

Էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ իր մտահոգություններն էր փորձում հայտնել նաև «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, սակայն ԱԺ նախագահը նրա խոսափողը ևս անջատեց: Լևոն Զուրաբյանը ևս մեկ անգամ վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց, սակայն, երբ նա կրկին սկսեց խոսել նույն թեմայի վերաբերյալ, ԱԺ նախագահը կրկին անջատեց նրա խոսափողը:

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ ձայնի իրավունք խնդրեց և 20 րոպե ընդմիջում վերցրեց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am