Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ԱԺ նախագահը խոստանում է էլեկտրաէներգիայի սակագնի հարցով խորհրդարանական լսումներ հրավիրել

ԱԺ նախագահը խոստանում է էլեկտրաէներգիայի սակագնի հարցով 
խորհրդարանական լսումներ հրավիրել

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը խոստանում է էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ խորհրդարանական լսումներ հրավիրել: Ազգային ժողովի նիտի մեկնարկին ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, դիմելով ԱԺ նախագահին, հայտնեց, որ այսօր 4 ոչ իշխանական քաղաքական ուժեր՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգություն»-ը քննարկել են էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման հարցը և որոշել են Ազգային ժողովում հարցի վերաբերյալ լսումներ կազմակերպել:

Պատգամավորն ԱԺ նախագահին առաջարկեց սա դարձնել Ազգային ժողովի նախաձեռնություն և օր առաջ հարցի վերաբերյալ հրավիրել լսումներ: «Մենք առաջարկում ենք անմիջապես կազմակերպել խորհրդարանական լսումներ, հրավիրել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, ինչպես նաև էլեկտրաէներգիա մատակարարող բոլոր այն կազմակերպություններին, որոնք պնդում են, թե թանկացումն անխուսափելի է: Մենք պետք է հասկանանք, թե ինչ հաշվարկների հիման վրա են այդ կազմակերպություններն անխուսափելի համարում էլեկտրաէներգիայի թանկացումը, քանի որ բոլորս շատ լավ հասկանում ենք, որ սակագնի նոր բարձրացումը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զոհրաբյանը:

ԱԺ նախագահն էլ հայտարարեց, որ Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովը նոր է էլեկտրաէներգիայի թանկացման հայտ ստացել, և, երբ կիրականացվեն բոլոր ուսումնասիրությունները և հանձնաժողովը պատրաստ կլինի, Ազգային ժողովը կհրավիրի լսումներ, որոնց կմասնակցեն բոլոր շահագրգիռ կողմերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am