Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Մեքսիկայում կայացել են Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգներ

Մեքսիկայում կայացել են Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 
համերգներ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեխիկոյում մայիսի 14-ից 17-ը տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շարք խոշոր մշակութային միջոցառումներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, մայիսի 14-ին Մեխիկոյի աշխարհահռչակ «Նեսահուալկոյոտլ» համերգասրահում կայացել է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի պատմության մեջ առաջին ելույթը Մեքսիկայում, որը կոլեկտիվի համաշխարհային հյուրախաղերի վերջին հանգրվանը դարձավ: Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ Ազգային նվագախումբը մեքսիկացի հանդիսատեսին է ներկայացել Արամ Խաչատրյանի «Սպարտակ» սյուիտի, Սեն Սանսի թավջութակի կոնցերտի և Չայկովսկու 6-րդ սիմֆոնիայի կատարումներով:

Համերգին ներկա են եղել Մեքսիկայում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, Մեքսիկայում հավատարմագրված մի շարք դեսպաններ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ:

Մայիսի 16-ին և 17-ին նույն սրահում կայացել է 100-րդ տարելիցին նվիրված ևս երկու համերգ` ամերիկահայ հանրահայտ դաշնակահար Դորա Սերվիարյանի և Մեքսիկայի Ազգային ինքնավար համալսարանի (UNAM) ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ: Լեգենդար դաշնակահարի և երիտասարդ նվագախմբի համագործակցության արդյունքում ստեղծված Արամ Խաչատրյանի դաշնամուրային համերգի յուրովի մեկնաբանությունը հանդիսատեսի կողմից ջերմ ընդունելության է արժանացել:

Մայիսի 14-ին Մեքսիկայի խոշորագույն Ազգային ինքնավար համալսարանում բացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծավալուն ցուցահանդես, որը հանդիսատեսին լուսանկարների միջոցով ներկայացրել է Ցեղասպանությունից փրկված տասնյակ հայ ընտանիքների ճակատագրերը, որոնք ապաստան են գտել Մեքսիկայում:

Նույն օրերին Մեքսիկայի Ազգային կինոդարանում և երկրի Ազգային կոնսերվատորիայում ցացադրվել է Հոլիվուդի կինոփառատոնի դափնեկիր, հանրահայտ վավերագրագետ Փիթեր Ռոզենի «Խաչատրյան» վավերագրական կինոնկարը: Ուսանողների, երկաժշտասերների և երաժիշտների լայն լսարանի առջև կայացած ցուցադրությունից հետո ֆիլմի համահեղինակներ Ահարոն և Ռոբերտ Կյունը և Դորա Սերվիարյանը պատմել են ֆիլմի ստեղծման ճանապարհի մասին և պատասխանել ներկաների հարցերին:

Միջոցառումները տեղի են ունեցել Մեքսիկայի Ազգային ինքնավար համալսարանի և Մեքսիկայում ՀՀ դեսպանության համագործակցության շնորհիվ ու լայնորեն լուսաբանվել են մեքսիկական մամուլում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am