Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Հայաստանը ծրագրում է ներդնել ռազմաօդային պաշտպանության ավտոմատ համակարգ

Հայաստանը ծրագրում է ներդնել ռազմաօդային պաշտպանության ավտոմատ 
համակարգ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Զինված ուժերում ներկայում օգտագործվոււմ են անօդաչու թռչող սարքեր, որոնք լուծում են մի շարք խնդիրներ: Առաջիկայում նախատեսվում է ստեղծել ռազմաօդային պաշտպանության  ավտոմատ համակարգը: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում «Նորարարական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները ՀՀ զինված ուժերում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց հիմնական զեկուցող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը:

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի կազմակերպած սլումներին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Միրզաբեկյանը շեշտեց, որ այսօր հայկական բանակը մարտունակ է, պատրաստ է կատարելու ցանկացած առաջադրանք՝ նվազագույն կորուստներով: Անդրադառնալով ռազմարդյունաբերության ստեղծման և զարգացման խնդիրներին` Ալիկ Միրզաբեկյանը նշեց, որ այդ ուղղությամբ կատարվել է Զինված ուժերի սպառազինության ընթացիկ և երկարաժամկետ ծրագերի համալիր մշակում:

Փոխնախարարի խոսքով` արդյունաբերության բարեփոխումների 2010-2015թթ. զարգացման հայեցակարգով սահմանվել են գերակա ուղղությունները՝ անհրաժեշտ հզորությունների ստեղծումը, գոյություն ունեցող  սպառազինության արդիականացումը, պայթուցիկ նյութերի արտադրության նպատակով ռազմական քիմիայի և տարրական ներուժի վերականգնումը, նոր տեսակի զինամթերքի ստեղծումը, հակաօդային պաշտպանությունը և այլն:

Ալիկ Միզաբեկյանը շեշտեց երկու հիմնախնդիր, որոնք գտնվում են պաշտպանության նախարարության ուշադրության ներքո: «Խնդիրներից առաջինը մեր արդյունաբերական գործարանների արդիակացումն ու համապատասխանեցումն է արդի պահանջներին: Երկորրդը` մասնագետների պատրաստումն է, քանի որ մասնագետների տարիքային ցենզը 65-70 տարեկան է»,-ասաց փոխնախարարը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը հետաքրքրվեց, թե արդյոք բանակում արևային էներգետիկայի օգտագործումը դիտարկվո՞ւմ է որպես նորարարական լուծում: «Սա մեզ համար բավականին լուրջ խնդիր է, որին անդրադարձել ենք նախկինում: Եթե այդպիսի առաջարկություն կա, մենք պատրաստ ենք քննարկել ու ընդառաջել: Այդ խնդրով առաջարկություն եղել է ժամանակին, մենք կնքել ենք պայմանագիր, բայց պայմանագրի կեսից համոզվել ենք, որ տվյալ կազմակերպության միջոցով անհնար էր այդ խնդիրն իրագործել»,-նշեց Ալիկ Միրզաբեկյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ նորարարական տեխնիկա է օգտագործում ՀՀ ԶՈՒ-ն դիվերսիոն գործողությունները կանխարգելելու համար, փոխնախարարը ընդգծեց, որ դիվերսիոն գործողությունները չեզոքացնելու բոլոր հնարավոր միջոցառումները կիրառվում են: Նա խոստացավ ավելի մանրամասն դրա մասին խոսել փակ նիստի ժամանակ, որը կհաջորդի բաց նիստին:

ԱԺ «Ժառանագություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն էլ առաջարկեց ռազմարդյունաբերության զարգացման գործում ներգրավել նաև սփյուռքի ներուժը: «Կանադայում, ԱՄՆ-ում, վստահ եմ նաև Ռուսաստանում և այլ երկրներում ունենք մասնագետներ, ովքեր կարող են օգտակար լինել նույն գործարանների արդիականացման, հաստոցների ձեռբերման հարցերում, գուցե իրենց միջոցով փորձեք համակարգել այդ գործընթացը»,-ասաց Թևան Պողոսյանը: Նա նաև անհրաժեշտ համարեց պետպատվերի միջոցով այս ոլորտի մասնագետների պատրաստումը խթանելը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am