Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հաղթանակի օրվա նախօրեին Գյումրիում բացվեց հիշատակի և պատվի ծառուղի

Հաղթանակի օրվա նախօրեին Գյումրիում բացվեց հիշատակի և պատվի ծառուղի

ԳՅՈՒՄՐԻ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաղթանակի օրվա նախօրեինˋ մայիսի 8-ին, Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի տարածքում բացվեց հիշատակի և պատվի ծառուղի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբˋ  բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, երկաթուղայիններ:

Վահանակներին զետեղված են Հայրենական մեծ պատերազմի մասնակից հայ երկաթուղայինների անունները և տեղեկատվություն Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչմանն արժանացած հայ երկաթուղայինների մասին:

«Հայրենական մեծ պատերազմին մասնակցել են Անդրկովկասյան երկաթուղու հայկական բաժանմունքի 73 աշխատող: Այժմ վետերան երկաթուղայինների թիվը հասնում է 40-ի: Նրանցից 11-ն այսօր այստեղ են: 400 երկաթուղայիններ արժանացել են Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման, նրանցից են Անդրկովկասյան երկաթուղու պետ, կապի ուղիների նարկոմի առաջին տեղակալ Բագրատ Հարությունովը, Լենինականի կապի և ազդաշնանի ուղեմասի ավագ էլեկտրոմեխանիկ Սարգիս Գևորգյանը, Լենինականի լոկոմոտիվային դեպոյի մեքենավար-հրահանգիչ Սերգեյ Միքայելյանը, Լենինականի լոկոմոտիվային դեպոյի մեքենավար Անդրանիկ Խաչատրյանը և ուրիշներ»,- նշեց Ռեբեցըˋ կարևորելով Մեծ հայրենականի ժամանակ հայ ազգի դերն ու քաջությունը:

«Սիրելի´ վետերաններ, Ձեր քաջությունը օրինակ ծառայեց նաև Շուշիի ազատագրմանը: Դուք ավելի մեծ գնահատականի և խրախուսանքի եք արժանի»,- իր խոսքում ասաց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:

Մեծ հայրենականի ժամանակ հայերի կատարած քաջությանն իր գնահատականը տվեց նաև Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Վերջում վետերանների համար կազմակերպվել էր գեղարվեստական մաս և հյուրասիրություն:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր-ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցենսիոն կառավարումը: Համաձայան 2008 թվականի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայամանագրիˋ կոնցենսիոն կառավարման ժամկետը 30 տարի է, կողմերի փոխադարձ համաձայնությամբˋ այն կարող է երկարացվել ևս 10 տարով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am