Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ՀՀ ազգային փոքրամասնությունները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ ազգային փոքրամասնությունները հարգանքի տուրք են մատուցել Հայոց 
ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրից Հայաստանում բնակվող 11 ազգային փոքրամասնություններ միասնական քայլերթով շարժվել են Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Ողջ քուրդ ժողովուրդի անունից խոնարհvում ենք Հայոց ցեղասպանության զոհերի առջև և կոչ ենք անում թուրքական իշխանություններին ընդունել Հայող ցեղասպանությունը և հրապարակայնորեն ներողություն խնդրել հայ ժողովրդից: Միաժամանակ, կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել քրդերի ցեղասպանությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հայաստանում քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը:

Ասորական «Աթուռ» կազմակերպության նախագահ Արսեն Միխայլովը նկատեց, որ  իրենց այսօրվա երթով իրենք հիշում և պահանջում են Թուրքիայից ընդունել Հայոց ցեղասպանությունը: «Համաշխարհային ասորական միության անդամները այս օրերին ժամանել են Երևան, որպեսզի միասնականորեն դատապարտեն այդ սարսափելի ոճիրը: Մենք միշտ էլ միասնական ենք եղել հայ ժողովրդի հետ և միասնական էլ պայքարելու ենք մեր և հայ ժողովրդի իրավունքների վերականգման համար»,- ընդգծեց նա:

ՀՀ ազգային փոքրամասնությունները հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը հույս հայտնեց, որ Իսրայելի կառավարությունը վաղ թե ուշ կվերադառնա Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: «Մենք այսօր Euronews լրատվական հեռուստաընկերության եթերով ականատես եղանք թուրքական իշխանությունների ներկայացուցչի անհեթեթ ելույթին, որում նա խելացնոր կերպով մերժում էր Հայոց ցեղասպանության փաստը, սակայն, ես համոզված եմ, որ, միևնույն է, Հայոց ցեղասպանությունը ժամանակի ընթացքում կճանաչվի բոլորի կողմից»,- շեշտեց նա:

Համայն աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդ, նորին սուրբ մեծություն Միրե Միրա Թահսին բեկը նշեց, որ հայերն ու եզդիները եղբայրական ժողովուրդ են, և պատմության ամենածանր պահերին իրենք կանգնած են եղել են հայերի կողքին: «Իմ հայրը՝ Սաիդ Բեկը, Ցեղասպանության օրերին մի քանի հազար հայերի ապաստան է տրամադրել: Մենք մշտապես օգնել ենք միմյանց և այսօր էլ Հայաստանի կառավարությունը բարձրաձայնում է Մերձավոր Արևելքում եզդիների ցեղասպանության փաստի մասին, ինչը շատ ողջունելի փաստ է»,- նկատեց նա:

Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձեւերով եւ բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը եւ այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ-ին: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես քննադատել եւ ճանաչել են որպես ցեղասպանություն` ըստ միջազգային իրավունքի, հետեւյալ երկրները` Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Ուրուգվայ, Արգենտինա (2 օրենք, 5 բանաձեւ), Վենեսուելա, Չիլի, Կանադա, Վատիկան, Ավստրալիա, Ավստրիա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am