Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Սրբադասման կարգն ավարտվեց Տերունական աղոթքով. սրբապատկերը տեղափոխվեց Մայր տաճար

Սրբադասման կարգն ավարտվեց Տերունական աղոթքով. սրբապատկերը 
տեղափոխվեց Մայր տաճար

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռայսու Հայ Առաքելական եկեղեցու 700 սրբերի շարքը համալրեցին Հայոց ցեղասպանության ժամանակ հանուն հավատքի ու հայրենիքի նահատակվածները: Ավարտվեց համայն քրիստոնեական աշխարհի ուշադրության կենտրոնում գտնվող սրբադասման արարողությունը: Պատմական իրադարձության ավարտը նշանավորվեց Հայաստանի ու աշխարհի տարբեր անկյունների հայ առաքելակական ու քույր եկեղեցիների զարգերի 100 ղողանջով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այսուհետ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և Հայաստանյաց Առաքելական բոլոր եկեղեցիներում կմատուցվի հիշատակի կարգ` հայցելով Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսությունը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի գլխավորությամբ աղոթք հղվեց առ Աստված: 

Սրբադասման բաղադրիչ օծված սրբապատկերը հավատավոր ժողովրդի երկրպագությանը կմատուցվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ապրիլի 24-ին: Իսկ մինչ այդ այն Հայրապետական մաղթանքով տեղափոխվում է Մայր տաճար:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում սրբերի հիշատակության ավանդությունն սկսվում է 4-րդ դարից Ըստ հայ պատմիչ Ագաթանգեղոսի` հայոց առաջին կաթողիկոս Ս. Գրիգոր Լուսավորիչը, համաձայն քրիստոնեական ավանդության, Հայաստանում նահատակված Հռիփսիմյանց և Գայանյանց կույսերի գերեզմանների վրա կառուցել է հատուկ մատուռներ (վկայարաններ, որտեղ քրիստոնյաները հիշատակել են նահատակ կույսերին՝ հայցելով նրանց բարեխոսությունը): Այսօր Հայ Եկեղեցու սրբերի թիվը շուրջ 700 է, իսկ ըստ Տոնացույցի տոնելի սրբերի թիվը հասնում է 400-ի։ Հիշատակելի սրբերի հնագույն խումբն Աստվածաշնչյան սրբերն են (նահապետներ, մարգարեներ, առաքյալներ)։ Մյուս տոնելի խումբը համաքրիստոնեական սրբերն են, որոնց ընդհանուր թիվը կազմում է 189: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ցայսօր անփոփոխ կերպով տոնակատարում է 63 հայ սրբերի հիշատակը
Հայ Եկեղեցու ամենահայտնի սրբերից են առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, ով նաև համաքրիստոնեական սուրբ է համարվում, 5-րդ դարում հանուն հավատքի և հայրենիքի նահատակված Սբ Վարդանանք, Սբ Գրիգոր Նարեկացին (10-րդ դար), Սբ Ներսես Շնորհալի կաթողիկոսը (12-րդ դար) և այլք:
Երկարատև ընդմիջումից հետո Ցեղասպանության նահատակների սրբադասման միջոցով վերականգնվում է Հայ Եկեղեցու սրբադասման կարգը և շարունակական է դառնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբադասման գործընթացը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am