Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ցեղասպանության ճանաչումը բարոյականության հարց է, Էրդողանն այն առաջնորդը չէ, որ կլուծի այն. The Guardian-ի անդրադարձը

Ցեղասպանության ճանաչումը բարոյականության հարց է, Էրդողանն այն 
առաջնորդը չէ, որ կլուծի այն. The Guardian-ի անդրադարձը

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊԵՍ: Գալիպոլիի մարտերի հիշատակի արարողությունների օրվա տեղափոխմամբ Թուրքիան ցանկանում է ստվերել հայերի կոտորածի հարյուրերորդ տարելիցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է  բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականի լրագրող Կոստանցե Լեչի հրապարակած հոդվածում:

Լրագրողը հիշեցնում է, որ Գալիպոլիի մարտերի տարելիցը մշտապես նշվել է ապրիլի 25-ին`«հաջորդելով Օսմանյան կայսրությունում ավելի քան մեկ միլիոն հայերի սպանության տարելիցի օրվան»: «Սա շատ անպարկեշտ քաղաքական քայլ է, սա էժան քաղաքականություն է, որը նպատակ ունի տարալուծել Թուրքիայի նկատմամբ առկա ճնշումը: Բոլորը գիտեն, որ Գալիպոլիի իրադարձությունների շուրջ հիշատակի երկու օրերն էլ ամեն տարի արվել են մարտի 18-ին և ապրիլի 25-ին»,- լրագրողը մեջբերում է պոլսահայ ուսումնասիրող և «Ակոս»-ի թղթակից Օհաննես Քըլըչդաղի խոսքերը:

Լեչը գրում է, որ Մեծ Բրիտանիայի արքայազնը, ինչպես նաև Ավստրալիայի և Նոր Զելանդիայի վարչապետներն արդեն իրենց համաձայնությունը տվել են այդ օրը լինել Գալիպոլիում: Սակայն, միևնույն ժամանակ, հարյուրավոր մարդիկ ապրիլի 24-ին լինելու են Թասքիմի հրապարակում, որտեղ Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններ են տեղի ունենում 2010 թվականից ի վեր: Արարողություն տեղի կունենա նաև Դիարբեքիրում, սակայն գլխավոր իրադարձությունն ակնկալվում է Երևանում, որին կմասնակցեն տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից և այլ երկրներից:

The Guardian-ի լրագրողը նշում է, որ միջազգային հանրության ուշադրությունը հայերի կողմից իրականացվող հիշատակի արարողություններից շեղելու թուրքական փորձը հայերն ուղղակի «նողկալի» են բնորոշում: Նա պատմում է, որ Թուրքիան մինչ օրս հրաժարվում է Օսմանյան կայսրությունում կատարվածի համար պատասխանատվությունը վերցնել իր վրա: Ավելին, այն բանից հետո, ինչ Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը սկսեց խոսել այն մասին, որ 1915-ի դեպքերը ճանաչում է որպես ցեղասպանություն, հայտնի դարձավ, որ նա հեռացվել է ամիսներ առաջ զբաղցրած պաշտոնից` որպես պատճառաբանություն բերելով տարիքը:

Լրագրողը փաստում է, որ թեպետ այսօր Թուրքիայում բնակվում է ավելի քան 100 հազար հայ, նրանցից շատերը չափազանց շատ են վախենում բացեիբաց խոսել իրենց էթնիկ պատկանելության մասին կամ դավանել իրենց քրիստոնեական հավատը:

Էրդողանի և նրա վարչակազմի նման քաղաքականությունը թուրք լրագրող Օրհան Քեմալ Ջենգիզը մեկնաբանել է ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններով` բրիտանական պարբերականի թղթակցին ասելով, որ իշխող կուսակցությունը ցանկանում է ստանալ երկրի ազգայանական շրջանակների ձայները: «Էրդողանը շատ պրագմատիկ գործիչ է, ով շատ լավ գիտակցում է, թե որ քայլով ինչպիսի քաղաքական առավելություններ կարող է ստանալ: Սակայն հայկական հարցը գիտակցման և բարոյականության հարց է, և հենց այդ պատճառով է, որ Էրդողանն այն առաջնորդը չէ, որ կլուծի այդ հարցը»,- ասել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am