Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ուկրաինայում հետաքննում են նախկին պատգամավոր Կալաշնիկովի եւ լրագրող Բուզինայի սպանությունները

Ուկրաինայում հետաքննում են նախկին պատգամավոր Կալաշնիկովի եւ լրագրող Բուզինայի սպանությունները

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեգիոնների կուսակցությունից նախկին պատգամավոր Օլեգ Կալաշնիկովի եւ լրագրող Օլես Բուզինայի սպանությունները միատեսակ ձեռագիր ունեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերասչենկոն հայտարարել է «1+1»  հեռուստաալիքի եթերում: Նրա խոսքը ապրիլի 17-ին մեջբերել է ՌԻԱ Նովոստին:

«Երկուսին էլ սպասել են տան մոտ, երկուսին էլ սպանել են ստուգիչ կրակոցով, նրանցից յուրաքանչյուրի վրա արձակել են հինգական կրակոց»,- ասել է Գերաշչենկոն: Նա նաեւ հայտնել է, որ հիմնականը մնում է զոհվածների հասարակական-քաղաքական գործունեության հետ կապված վարկածը:

Դրա հետ մեկտեղ նա վաղաժամ է համարում պնդել, որ երկու հանցագործությունները կատարվել են նույն մարդկանց կողմից: Նախարարի խորհրդականը հնարավոր է համարում, որ հանցագործությունները կոորդինացվել են մեկ կենտրոնից:

Նախկին պատգամավորն ապրիլի 15-ի երեկոյան սպանվել է Կիեւի Պոդոլսկի շրջանում իր տան մուտքում: 45-ամյա Օլես Բուզինային երկու անհայտ դիմակավոր անձինք գնդակահարել են ապրիլի 16-ի ցերեկը: Լրագրողի զոհվելու հիմնական վարկած է նշվել նրա մասնագիտական գործունեությունը:

ԱՄՆ-ը դատապարտել է ուկրաինացի լրագրող Օլես Բուզինայի եւ Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Օլեգ Կալաշնիկովի սպանությունները: Համապատասխան հայտարարությունն արել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը:

«Մենք դատապարտում ենք սպանությունները: Սպանվել են ուկրաինացի լրագրող եւ ընդդիմադիր Ռեգիոնների կուսակցությունից պատգամավոր: Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում նրանց հարազատներին ու բարեկամներին»,- հայտարարել է նա:

Հարֆի խոսքով՝ Վաշինգտոնը կոչ է անում «ամբողջական, մանրակրկիտ եւ թափանցիկ հետաքննություն անցկացնել»: նա հիշեցրել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նույնպես պահանջել է անհապաղ հետաքննել այդ սպանությունները:

Լուսանկարը` «Коммерсантъ»


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am