Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ռուս գործարարների մոտ աճում է Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկությունը. Վալենտինա Մատվիենկո

Ռուս գործարարների մոտ աճում է Հայաստանում ներդրումներ կատարելու 
ցանկությունը. Վալենտինա Մատվիենկո

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային կարճատեւ այցով Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Այցի ընթացքում խորհրդարանի նախագահը հանդիպել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Գալուստ Սահակյանը, խոսելով երկու երկրների խորհրդարանների համագործակցության մասին, փաստել է, որ այժմ այն գտնվում է բարձր մակարդակի վրա եւ ժամանակն է նոր ծրագրերի իրականացման մասին մտածելու: ԱԺ նախագահը նշել է, որ ռուսական կողմի հետ համագործակցության բոլոր ոլորտներում արձանագրված հաջողությունները հիմք են հետագա համագործակցության համար:

Վալենտինա Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովին անձամբ մասնակցելու համար: Տիկին Մատվիենկոն փաստել է, որ, ելնելով հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակից, ռուս գործարարների մոտ աճում է Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ կատարելու ցանկությունը. դրա վկայությունը ռուսական բազմաթիվ խոշոր ընկերությունների ներկայությունն է Հայաստանում:

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահը նշել է նաեւ, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Ռուսաստանի Դաշնությունում այս օրերին իրականացվում են բազմաթիվ միջոցառումներ:

Տիկին Մատվիենկոն իր խոր ցավակցությունն է հայտնել Գյումրիում իրականացված սպանդի առնչությամբ եւ նշել, որ հանցագործներն ազգություն չունեն, իսկ ռուս զինվորը կպատժվի օրենքի ողջ խստությամբ:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը Վալենտինա Մատվիենկոյին հրավիրել է Հայաստան. հրավերն ընդունվել է:

Կողմերը քննարկել են նաեւ հայ-ռուսական համագործակցությանն առնչվող բազմաթիվ հարցեր եւ ձեռք բերել պայմանավորվածություններ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am