Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Դոնբասում, չնայած հայտարարություններին, ծանր սպառազինության հետքաշումն ավարտված չէ. ԵԱՀԿ

 Դոնբասում, չնայած հայտարարություններին, ծանր սպառազինության հետքաշումն ավարտված չէ. ԵԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի արեւելքում հակամարտության կողմերը չեն ավարտել անվտանգության գոտուց ծանր սպառազինությունների հետքաշումը, չնայած հնչող հրապարակային հայտարարություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԵԱՀԿ-ի դիտորդները հայտնել են կազմակերպության կայքում հրապարակված հաշվետվության մեջ:

Բացի այդ, նրանց տվյալներով, ինչպես Կիեւի, այնպես էլ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կողմից հետքաշված տեխնիկայի մի մասը տեղափոխվել է դրանց գտնվելու վայրերից:

Ուկրաինայում ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելության ներկայացուցիչ Մայքլ Բոցյուրկիվը հայտարարել է, որ ներկայում Շիրոկինոյի իրադրությունը կարելի է գնահատել աղետալի: «Իրադրությունն աղետալի է, չկա խմելու ջուր, էլեկտրականություն, սննդամթերք եւ դեղորայք»,- հայտնել է նա:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, ռուս-ուկրաինական սահմանի «Գուկովո» եւ «Դոնեցկ» սահմանապահ կետերում աշխատող ԵԱՀԿ-ի դիտորդները վերջին շաբաթվա ընթացքում Ուկրաինա վերադարձող մարդկանց թվի կրկնակի աճ են գրանցել:

Լուսանկարը`   EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am