Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Մեկնարկեց «Վերածնունդ» VII մրցույթ-փառատոնը

Մեկնարկեց «Վերածնունդ» VII  մրցույթ-փառատոնը

ԳՅՈՒՄՐԻ« 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում  ապրիլի 15-ին տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին եւ Հայրենական Մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» VII  մրցույթ-փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Փառատոնը կրում է  «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության« ընդդեմ պատերազմների» նշանաբանը: Այն անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի  բարձր հովանու ներքո:

Ինչպես միշտ, այս անգամ ևս մրցույթ-փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը« Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը« Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը« ««Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ-ն:

Փառատոնի բացմանը ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը« ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը« «Փյունիկ» համահայկական հիմնադրամի նախագահ Լևոն Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ հյուրեր: 

«Վերածնունդ» միջազգային VII մրցույթ-փառատոնի մեկնարկն ազդարարվեց Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությամբ: Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի ուղերձը ընթերցեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Գյումրի ժամանած բոլոր հյուրերին և փառատոնի մասնակիցներին ողջունեց նաև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:

Ողջ համերգի ընթացքում հնչեցին Հայաստանի պետական կամերային անսամբլի, ինչպես նաև փառատոնի մասնակիցների և պատվավոր հյուրերի՝ Մագդա Մկրտչյանի, Յուլիս Միլկնիսի, Քսենյա Դուբրովսկայայի, Իգոր Ֆյոդորովի, Եվգենի Բրախմանի  և այլոց կատարումները:

Մասնակիցներից շատերը ոչ միայն  իրենց երաժշտական կատարումներով, այլ նաև փառատոնի կազմակերպիչներին իրենց ջերմ ողջուններով շնորհավորում և շնորհակալություն էին հայտնում՝ հուսալով, որ փառատոնն այսուհետ ևս  կշարունակի ուրախացնել մասնակիցներին և հյուրերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Վերածնունդ» միջազգային VII մրցույթ-փառատոնի անցկացման կապակցությամբ բոլոր մասնակիցներին եւ հյուրերին ողջույնի ջերմ ուղերձներ էին հղել ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը« ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը« ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը« ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը« ՌԴ Նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը« ԱՊՀ երկրների միջպետական հումանիտար հիմնադրամի գործադիր տնօրեն Անատոլի Իկսանովը« ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը« ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը« Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանը« մշակույթի« գիտության« պետական եւ հասարակական բազմաթիվ այլ գործիչներ: 

Այս տարի մրցույթ-փառատոնին մասնակցության հայտ է ներկայացրել շուրջ 3 հազար երաժիշտ-կատարող« որից 700-ը՝ աշխարհի 36 երկրից« մնացածը Հայաստանի բոլոր մարզերից եւ մայրաքաղաք Երևանից: «Վերածնունդ 2015»-ին կմասնակցեն հետեւյալ երկրների ներկայացուցիչները© ԱՄՆ« Անգլիա, Ավստրիա, Բելառուս, Բելգիա, Գերմանիա, Եգիպտոս« Եմեն« Էստոնիա« Թուրքմենիա« Իրան« Իտալիա« Իսպանիա« Իրաք« Լատվիա« Լիտվա« Լեհաստան« ԼՂՀ« Լիբանան« Հայաստան« Ղազախստան« Ղրղզստան« Մոլդովա« Մոնղոլիա« Շվեյցարիա« Չինաստան« Ռուսաստան« Սիրիա« Սերբիա«  Սուդան« Վրաստան« Տաջիկստան« Թայվան« Ուզբեկստան« Ուկրաինա« Ֆրանսիա:

Փառատոնի աշխատանքներին մասնակցում են Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Անատոլի Իկսանովը« ինչպես նաեւ  եվրասիական երկրների 12 ազգային կոնսերվատորիաների եւ երաժշտական բուհերի պատվիրակություններ: 

Երաժշտական մրցույթները արդեն մեկնարկել են և կշարունակվեն մինչև  մայիսի 20-ը՝ Գյումրու մշակութային եւ ուսումնական հաստատություններում՝ 14 անվանակարգերով (դաշնամուր« լարային գործիքներ« փողային գործիքներ« ժողովրդական գործիքներ« կամերային անսամբլ« կոնցերտմայստերական վարպետություն« ակադեմիական երգեցողություն« երգչախումբ« երաժշտական թատրոն« էստրադային երգեցողություն« հեղինակային երգ« էստրադային-ջազային անսամբլ« կոմպոզիցիա« ազգային երգեցողություն): Մասնակիցները հանդես կգան հինգ տարիքային խմբերով: 41 ենթաանվանակարգերում« հինգ տարիքային խմբերում I«II«III կարգի դափնեկրի կոչմանը կարժանանան շուրջ 690 մասնակիցներ« իսկ 14 անվանակարգերում բացարձակ հաղթողները կարժանանան «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի բարձրագույն պարգեւին՝ Մեծ մրցանակին: Մյուսները կստանան տարբեր խրախուսական դիպլոմներ« այդ թվում՝ «Հայ կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարող»« «Մասնագիտական հանձնաժողովի խրախուսական»« «Բեմական հմայք»« «Ազգային երգի լավագույն կատարող» եւ այլն: Մրցույթ-փառատոնի մասնակիցների համար սահմանված են նաեւ բազմաթիվ այլ մրցանակներ եւ հուշանվերներ: 

Փառատոնի օրերին ժյուրիի բոլոր անդամները եւ նշանավոր երաժիշտները  Գյումրիում եւ Երեւանում կանցկացնեն վարպետության դասեր՝ մրցույթ-փառատոնի մասնակիցների համար: 

Ամբողջ փառատոնը կազմկոմիտեն դիտարկում է որպես դասական երաժշտության մեծ համերգ« որի մասնակիցները« հռչակավոր երաժիշտներ փառատոնի շրջանակում հանդես կգան իրենց համերգներով՝ հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության անմեղ զոհերի եւ Մեծ Հայրենականի հերոսների հիշատակին: 

Ի դեպ՝ համերգաշարը սկսվել է անցած տարվա հոկտեմբերից: Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը նվիրված համերգներով արդեն հանդես են եկել «Վերածնունդ» փառատոնի ժյուրիի անդամներ կլարնետահար Իգոր Ֆյոդորովը« թավջութակահար Դենիս Շապովալովը« դաշնակահար Եվգենի Բրախմանը: 

Փառատոնի շրջանակներում տեղի կունենա ԱՊՀ երկրների երաժշտական բուհերի ղեկավարների կլոր սեղան« որի ընթացքում կարծարծվեն գիտամանկավարժական խնդիրներ« կկատարվի առաջավոր փորձի փոխանակում« ձեռք կբերվեն պայմանավորվածություններ հետագա համագործակցության համար« կկնքվեն երկկողմ եւ բազմակողմ պայմանագրեր:

2009թ.-ից սկսած ամեն տարի Գյումրի քաղաքում հայ ժողովրդի վերածննդի գաղափարի ներքո անցկացվում է երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը: Այն դարձել է Հայաստանի Հանրապետության մանկական եւ երիտասարդական երաժշտական արվեստի խոշորագույն միջազգային տոնահանդեսը: Մրցույթ-փառատոնի հիմնական նպատակն է խթանել դասական« ազգային երաժշտության մասսայականացումը« ազգերի երաժիշտ-կատարողների միջեւ ստեղծել նոր« ստեղծագործական եւ բարեկամական կապեր, այլազգի արվեստագետներին մերձեցնել հայ մշակույթին« ծանոթացնել Հայաստանի պատմությանը եւ մշակութային ժառանգությանը պատանիներին եւ երիտասարդներին հնարավորություն տալ իրենց վարպետությունը եւ ազգային մշակույթը պատշաճ ներկայացնելու համար« գեղարվեստական կրթության բնագավառում կատարել գիտամանկավարժական փորձի փոխանակում: 

Փառատոնի օրերին նախատեսված է մեծ մշակութային ծրագիր՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Մրցույթ-փառատոնի մասնակիցները եւ հյուրերը կայցելեն Ծիծեռնակաբերդ« որտեղ հարգանքի տուրք կմատուցեն անմեղ զոհերի հիշատակին« Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Մասնակիցները եւ հյուրերը կծանոթանան նաեւ Գյումրիի եւ Շիրակի մարզի (Հառիճ« Սառնաղբյուր« Մարմաշեն) պատմաճարտարապետական հուշարձաններին« կլինեն Երեւանում եւ Էջմիածնում:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am