Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ֆաթուլլահ Գյուլենը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1965 թվականին

Ֆաթուլլահ Գյուլենը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1965 թվականին

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենը, ում Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր թիվ մեկ թշնամի է համարում, Հայոց ցեղասպանությունը ճանաչել է դեռեւս 1965 թվականին` Պոլսո Հայոց պատրիարք Շնորհք Գալուստյանին հղած նամակում` անվանելով այն «Մեծ ցեղասպանություն»:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Ենի Շաֆաք» թերթը` մեջբերելով նամակի բնագրի պատճենը:

Քըրքլարելիի հոգեւոր քարոզիչ Ֆաթուլլահ Գյուլենի անձնական ստորագրությամբ, 1965 թվականի մայիսի 6-ի թվագրությամբ նամակում ասվում է. «Գերաշնորհ սիրելի պատրիարք Շնորհք Գալուստյան: Հիրավի, բոլոր ազգերն ու քաղաքացիները եղբայրներ են, քանի որ բոլորիս նախամայրը Եվան, իսկ նախահայրը` Ադամն էԲոլոր մարդիկ մահկանացու են: Այդ պատճառով երկրային անցողիկ կյանքը պետք է ապրել բարեհամբույր եւ եղբայրաբար: Բոլոր կրոնները, այդ թվում` քրիստոնեությունը, հրեականությունը մարդկանց համերաշխության խորհուրդ են տալիս, ինչը ինձ եւ մահմեդական աշխարհին օժտում է հպարտությամբ եւ արժանապատվությամբ: Մանկության ժամանակ եւ մասնագիտական կյանքում առիթ եմ ունեցել ճանաչելու բազմաթիվ հայ ընտանիքների եւ անձանց: 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված մեծ ցեղասպանությունը չեմ կարող հիշել առանց նզովքի:

Մեծ հարգանքով եմ հիշում սպանվածների եւ կոտորվածների շարքում եղած մեծ մարդկանց: Ցավով դատապարտում եմ տգետ մահմեդական քաղաքացիների կողմից ձեր մեծ մարգարե Հիսուսի սերունդների սպանությունը: Ձեզ անսահման շնորհակալություն եմ հայտնում եւ Աստծուց խնդրում եմ, որ այս հողերի արժանի զավակներ մեր հայ հայրենակիցներն ու հույն քաղաքացիները թուրք եղբայրների հետ մշտապես ապրեն խաղաղության եւ բարեկեցության մեջ»:

Թուրք կրոնական գործիչ Ֆաթուլլահ Գյուլենը հայտնի է իսլամի իր չափավոր մեկնաբանությամբ: Գյուլենը նախկինում եղել է Էրդողանի դաշնակիցը, սակայն նրանց հարաբերությունները փչացել են 2013 թվականի դեկտեմբերին՝ Էրդողանի մերձավոր շրջապատի անդամների նկատմամբ աղմկալից կոռուպցիոն բացահայտումներից հետո, ինչում Թուրքիայի առաջնորդը մեղադրել է Գյուլենի հետեւորդներին: Այժմ Էրդողանը փորձում է հասնել ԱՄՆ-ից Գյուլենի արտահանձնմանը, որտեղ նա բնակվում է 1998 թվականից: Գյուլենն, իր հերթին, դարձել է Էրդողանի առավել նշանակալից քննադատներից մեկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am