Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ալեքսանդր Բոժկոյին հանձնվեց ՀԲԸՄ «Կարպիս Փափազյան» ոսկե մրցանակ

Ալեքսանդր Բոժկոյին հանձնվեց ՀԲԸՄ «Կարպիս Փափազյան» ոսկե մրցանակ

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան և հայագետ Ալեքսանդր Բոժկոն արժանացավ ՀԲԸՄ «Կարպիս Փափազյան» ոսկե մրցանակի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայանպաստ գոծունեություն ծավալելու համար օտարերկրյա քաղաքացիներին տրվող թվով 27-րդ մրցանակը ուկրաինացի հայագետին հաձնվեց ապրիլի 4-ին Երևանում տեղի ունեցած Հայկական բարեգործական ընդհանուր միության 88-րդ ընդհանուր ժողովի ժամանակ:

«Ինձ համար հատուկ կարևորություն ունի այն հանգամանքը, որ մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին: Ուկրաինայում շատ անգամ եմ գրել հայ ժողովրդի այս ողբերգության մասին և կցանկանամ հավաստիացնել իմ հայ եղբայրներին և քույրերին, որ ամենը կանեմ, որպեսզի իմ երկիրը պաշտոնապես ճանաչի և դատապարտի մարդկության դեմ կատարած այս ոճրագործությունը»,- նշեց Ալեքսանդր Բոժկոն:

Հայագետն ընդգծեց, որ հետագայում կշակունակի իր թարգմանչական աշխատանքներն` օրինակ բերելով վերջերս «Կիև» ամսագրում լույս տեսած գրաբարից թարգմանությունը` 14-17 դդ. Ուկրաինայի տարածքում ստեղծված «Կանեմիս» հայկական տարեգրությունը: Իսկ «Կարպիս Փափազյան» մրցանակը հայագետին թույլ կտա այդ թարգմանությունը լույս ընծայել առանձին գրքի տեսքով՝ ուկրաիներեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am