Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կալիֆորնիայի նահանգային խորհուրդ է ներկայացվել 2015-ը Ցեղասպանության 100- րդ տարելիցի ոգեկոչման տարի հռչակելու նախագիծ

Կալիֆորնիայի նահանգային խորհուրդ է ներկայացվել 2015-ը Ցեղասպանության 100-
րդ տարելիցի ոգեկոչման տարի հռչակելու նախագիծ

ՍԱԿՐԱՄԵՆՏՈ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի  խորհրդի անդամներ Ադրին Նազարյանի, Խաչո Աչաջյանի և Սքոթ Ուիլքի  ստեղծած Հայկական օրենսդրական խումբը կառաջնորդի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողությունները:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, օրենսդրական խումբը համատեղ բանաձև (AJR 2)  է ներկայացրել նահանգային խորհուրդ, որով 2015 թվականը Կալիֆորնիայում առաջարկվում է հռչակել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման տարի: Փաստաթուղթը նաև կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսին և Նախագահին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Կոնգրեսը և Նախագահ Օբաման պետք է պաշտոնապես ճանաչեն Հայոց ցեղասպանությունը և երկխոսության մեջ մտնեն Թուրքիայի Հանրապետության հետ, որպեսզի այն վերջնականապես հաշտվի սեփական անցյալի հետ»,- ասել է Ադրին Նազարյանը:

Մեկ միլիոնից ավելի հայկական համայնք ունեցող Կալոֆորնիա նահանգում նախատեսվում են Մեծ եղեռնի 100-ին տարելիցին նվիրված  լայնածավալ արարողություններ: Ապրիլի 20-ին ոգեկոչման արարողություն տեղի կունենա նահնագի Կոնգրեսի մոտ: Մարտի 31-ից օգոստոսի 2-ը Նահանգի թանգարանում ընթացող Հայոց ցեղասպանությանը, հայ ներգաղթյալների և Կալիֆորնիայի հայկական համայնքի պատմությանը նվիրված հատուկ ցուցահանդեսին կներակայացվեն ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի աշխատանքների մի քանի բնօրինակներ և Մեծ եղեռնի որբերի գործած գորգերը:

Հայերի 1915 թվականի կոտորածների մասին իրազեկվածության բարձրացման նպատակով` Հայկական օրենսդրական խումբը հայտարարել է շարադրությունների թեմատիկ մրցույթ`  ավագ դպրոցի աշակերտների համար: Մրցույթի առաջին երեք տեղերն զբաղեցրած աշակերտները կստանան, համապատասխանաբար, 1000, 500 և 250 դոլարի կրթաթոշակ, իսկ նրանց աշխատանքները կցուցադրվեն Կալիֆորնիայի նահանգայի թանգարանի «Հայկական ճանապարհորդություն» ցուցահանդեսի ժամանակ: Աշխատանքներ են տարվել նաև թանգարանի կատալոգում Հայոց ցեղասպանության մասին գրքեր ընդգրկելու ուղղությամբ:

Եվ վերջապես, Հայկական օրենսդրական խումբը միջնորդություն է ներկայացրել Կալիֆորնիա նահնագի խորհուրդ, որը կոչ է անում արգելել թուրքական պարտատոմսերով կատարվող կենսաթոշակային ներդրումները նահանգում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am