Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայոց ցեղասպանության մասին պատմվածքը լավագույնն է ճանաչվել Amazon-ում

Հայոց ցեղասպանության մասին պատմվածքը լավագույնն է ճանաչվել Amazon-ում

ՎԱՇԻՆԳԹՈՆ, 4 ԱՊՐԻԼԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկաբնակ գրող Ալին Օհանեսյանի «Որբի ժառանգությունը» (Orhan’s Inheritance) պատմվածքը, որը գրված է Հայոց ցեղասպանության թեմայով, Amazon առցանց խանութում ճանաչվել է ապրիլ ամսվա լավագույն գիրք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով armenianweekly.com-ը, բացի այդ՝ «Որբի ժառանգությունը» լավագույնն է ճանաչվել  գրավաճառների անկախ ընկերակցության կողմից:

 Աղբյուրը հավելում է, որ Օհանեսյանի ստեղծագործությանն արդեն անդրադարձել են New York Times Book Review-ն, Elle-ը, Entertainment Weekly-ն, National Public Radio-ն:

 Նշվում է, որ հեղինակն այս պատմվածքը գրել է 6 տարում: Նա անգամ այցելել է Արևմտյան Հայաստանում գտնվող Սեբաստիա, որտեղ տեղի են ունենում գրքում նկարագրված իրադարձությունները:

armenianweekly.com-ի բնորոշմամբ՝ «Որբի ժառանգությունը» պատմում է կրքոտ սիրո, աննկարագրելի սարսափների, զրկանքներից հետո արագ վերականգնվելու ու մի ընտանիքի տարբեր սերունդներին հետապնդող մութ անցյալի մասին:

Հայտնի է, որ գիրքը հրատարակվելու է ապրիլի 7-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am