Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հայկական կարմիր խաչը սիրիահայ 275 ընտանիքի տրամադրել է եկամտաբեր գործունեություն սկսելու համար սարքավորումներ

Հայկական կարմիր խաչը սիրիահայ 275 ընտանիքի տրամադրել է եկամտաբեր 
գործունեություն սկսելու համար սարքավորումներ

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կարմիր խաչի (ՀԿԽ) ընկերությունը սիրիահայ 275 ընտանիքի տրամադրել է եկամտաբեր գործունեություն սկսելու համար սարքավորումներ: Այս մասին ապրիլի 3-ին Սփյոռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ կայացած` Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնեց ՀԿԽ-ի գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը:

Վերոհիշյալ ժամանակահատվածում, նրա հավաստմամբ, Հայաստան տեղափոխված սիրիահայերի համար աշխատանք գտնելու և սեփական գործ հիմնելու ծրագրեր են իրականացվել լուսանկարչական, երաժշտական, համակարգչային, կար ուձևի, վարսավիրության, դիմահարդարման ծառայությունների մատուցում, շինարարական աշխատանքների կատարման, սրճարան և արագ սննդի կետերի ստեղծման առումով:

 «Մենք չենք դադարում փնտրել միջոցներ, որպեսզի ընդլայնենք մեր գործողությունները՝ օգնելու սիրիահայ բարեկամների խնդիրներին արձագանքելու: ՀԿԽ սիրիահայերին տրամադրում է աջակցություն հիմնական ուղղություններով՝ հումանիտար, եկամուտը խթանող գործունեություն, սեռական և գենդերային բռնությունները կանխարգելում և  արձագանք, հոգեբանական խորհրդատվություն, համայնքների և երեխաների ինտեգրում», - տեղեկացրեց Աննա Եղիազարյանը:

ՀԿԽ գլխավոր քարտուղարի տվյալներով` վերջին եռամսյակում 504 սիրիահայ ընտանիք ստացել է սննդի ծանրոցներ և հիգիենիկ փաթեթներ, 180-ը` երեխաների ձմեռային հագուստ, կոշիկ գնելու համար շահառու ընտանիքներին բաշխվել են նվեր քարտեր, 408 աշակերտների համար դպրոցական պարագաներ գնելու համար տրամադրվել է համապատասխան գումար, 155 նոր եկած ընտանիք ստացել է կենցաղային պարագաներ, 118 քրոնիկ հիվանդություն ունեցող շահառուներ ստացել են համապատասխան դեղորայք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am