Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ԱՄՆ կոնգրեսականը Ներկայացուցիչների պալատում կընթերցի Ցեղասպանության զոհերի անունները

ԱՄՆ կոնգրեսականը Ներկայացուցիչների պալատում կընթերցի Ցեղասպանության 
զոհերի անունները

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Սենատի Ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ ապրիլի 22-ին պալատում մեկ ամբողջական ժամ կընթերցի Հայոց ցեղասպանության ընթացքում զոհված 1,5 միլիոն հայերի մի մասի անունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ասպարեզ» պարբերականը:

«Մեկ ժամվա ընթացքում ես կկարողանամ ընթերցել Հայոց ցեղասպանության հետևանքով մահացած մարդկանց միայն մի փոքր մասի անունները: Այդ ժամանակ զոհված ավելի քան 1,5 միլիոն հայերի անունները կարդալը կտևի շատ շաբաթներ, և ես հուսով եմ, որ զոհերի անունների հիշատակումը կօգնի միջազգային հանրության ուշադրությունը գրավել այս հանցագործության վրա: Անունը, ի տարբերություն թվի, վերացական չէ. նրանցից ամեն մեկը որդի էր կամ դուստր, հայր կամ մայր, տատիկ կամ պապիկ, հորաքույր կամ հորեղբայր, նրանցից յուրաքանչյուրը թանկագին կյանք էր»,- նշել է Շիֆը: Նա կոչ է արել բոլորին, ովքեր ունեն Ցեղասպանության ժամանակ զոհված բարեկամներ, ուղարկել նրանց անունները, որոնք ևս ինքը կընթերցի Ներկայացուցիչների պալատում:

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ., իսկ մնացածները` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են աշխարհի երկու տասնյակ պետություններ, ԱՄՆ 43 նահանգներ, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, հեղինակավոր այլ կազմակերպություններ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am