Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը սկսում է մարզական հավաքը
![Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը սկսում է մարզական հավաքը Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը սկսում է մարզական հավաքը](http://armenpress.am/static/news/b/2015/03/799847.jpg)
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային ընտրանին սկսում է նախապատրաստական շրջանը:
Ապրիլի 3-ին և 5-ին Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Բելառուսի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ: Հանդիպումները տեղի կունենան ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն:
Նախապատրաստվելով այդ հանդիպումներին՝ Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը մարտի 31-ից ապրիլի 5-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում